Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է ջանքեր գործադրել`«Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Sport-ի տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբը 35 մլն եվրո է առաջարկում Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Իսպանական գրանդը մտադիր է պայքարել, քանի որ խոսք է գնում բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստի մասին, ով կարող է հանդես գալ տարբեր դիրքերում:
«Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դիտարկում է Կուադրադոյին որպես փոխարինող Դանի Ալվեսին, ով պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը: