Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ափսոսում, որ թիմի նախկին ավագ Ֆերնանդո Իյերոյին հրավիրել է աշխատել իր օգնականի պաշտոնում:
Առաջին հանդիպման ժամանակ Իերոն իտալացի մասնագետին ասել է, որ ցանկանում է սովորել և փորձ ձեռք բերել:«Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները մեծ ոգևորությամբ են ընդունել Իերոյի նշանակման լուրը: Մեկ շաբաթ մարզումներ անցկացնելուց հետո Անչելոտին համոզվել է, որ Իերոն հիանալի է շփվում ֆուտբոլիստների հետ: Իտալացի մասնագետը գոհ է իր օգնականի աշխատանքից:
Հիշեցնենք`«Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում Իերոն փոխարինել է Զինեդին Զիդանին, ով գլխավորել է «Կաստիլիա»-ն: