«Մոնակո»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Խամես Ռոդրիգեսի տեղափոխության շուրջ վարվող բանակցությունների ընթացքում «Մոնակո»-ն ցանկանում էր հասնել նրան, որ տրանսֆերային գործարքում ընդգրկվի նաև Լոպեսը: Սակայն «արքայական ակումբ»-ը հրաժարվել է, չնայած այն փաստին, որ ձգտում է, որպեսզի Լոպեսը փոխի ակումբային գրանցումը:
Իսպանական գրանդի ղեկավարները հետաքրքրված են «Լևանտե»-ի դարպասապահ Կեյլոր Նավասի ծառայություններով և ցանկանում են, որպեսզի վերջինս մրցակցի Իկեր Կասիլյասի հետ` հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Մինչդեռ անձամբ Լոպեսը չի ցանկանում հեռանալ «Ռեալ»-ից: «Մոնակո»-ն ցանկանում է ձեռք բերել Դիեգո Լոպեսի տրանսֆերը, եթե դարպասապահը վերանայի իր որոշումը: