Կատալոնական «Բարսելոնա»-ն համաձայնության է հասել «Վալենսիա»-ի հետ` կենտրոնական պաշտպան Ժերեմի Մատյեի տեղափոխության շուրջ: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Տեղեկությունների համաձայն` գործարքի կայացման մասին կատալոնական ակումբը կհայտարարի այսօր` հուլիսի 22-ին:
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Մատյեն 32 հանդիպում է անցկացրել «Վալենսիա»-ի կազմում, 3 գոլ խփել և 7 անգամ դեղին քարտ ստացել:
Հավելենք, որ ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերը կատալոնական ակումբի հինգերորդ ձեռքբերումը կդառնա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ավելի վաղ «Բարսելոնա»-ն գնել էր Մարկ Անդրե տեր Շտեգենի, Կլաուդիո Բրավոյի, Իվան Ռակիտիչի և Լուիս Սուարեսի իրավունքները: