Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Աղունն ու Ծովիկը 1000-1500 դոլարով հայ մարմնավաճառներ են «մատակարարել» Դուբայ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է կազմակերպված խմբի կողմից կատարված թրաֆիքինգի վերաբերյալ գործի դատական քննությունը:

Սա թրաֆիքինգի մեծ գործի հերթական ճյուղն է, որ բացահայտվել է վերջերս:

Ամբաստանյալներ Աղունիկ Այվազյանն ու Ծովիկ Ավետիսյանը արդեն իսկ դատապարտյալներ են նույն գործի այլ՝ արդեն դատաքննված մասով:

Նրանք պատիժ են կրում, բայց ահա նոր տուժողներ են ի հայտ եկել, ու հիշյալ կանայք նորից տեղ են գրավել ամբաստանյալի աթոռին:

Այս մեղադրանքով Աղունիկն ու Ծովիկը, թրաֆիքինգի նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, սեռական՝ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ՝ միավորվել են Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով կատարել են դերաբաշխում:

Կոնկրետ Աղունիկն ու Ծովիկը Հայաստանից հավաքագրել են կանանց , համոզել են, նրանց անձնագրի պատճենն ուղարկել են հանցավոր խմբի ղեկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես կանանց են ուղարկել Դուբայ:

Այս գործով երեք տուժող կա, որոնցից երկուսին հավաքագրել և Դուբայ է ուղարկել Աղունիկ Այվազյանը, իսկ մեկին՝ Ծովիկ Ավետիսյանը:

Երեկ ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց տուժող Ն.-ն:

Կինն ասաց, որ իրեն ուղարկել են խաբելով, թե տնային աշխատողի գործ պիտի անի: Բայց ստիպել են մարմնավաճառություն անել: Երկու տարի մնացել է. «Ոչ լեզու գիտեի, ոչ բան: Երկու տարի հետո մարմնավաճառ Ս.-ի հետ գնացինք, հանձնվեցինք էնտեղի ոստիկանությանը»:

Այս տուժողը երկրորդ անգամ էլ է մեկնել Դուբայ, աշխատել է նույն խմբի ձեռքի տակ: Այսօր Աղունիկ Այվազյանը տուժողին հարցրեց. «Եթե քեզ խաբել էին, շահագործման էին ենթարկել, երկրորդ անգամ ինչո՞ւ գնացիր Դուբայ»:

Տուժողը պատասխանեց. «Ընձի կախվածության մեջ կպահեին, կասեին, որ բնակարան պիտի առնեն ինձ համար»:

Տուժողն ասաց, որ Դուբայի կազմակերպիչները Հայաստանից ուղարկված մեկ կնոջ համար հավաքագրողին վճարել են 1000-1500 դոլար: «Ընձի էլ առաջարկեցին՝ աղջիկ կրնա՞ս ուղարկես, էդքան փող կտային…»:

Գործով մյուս երկու տուժողներին նախաքննական մարմինը նախաքննության ավարտին արդեն գտնել չի կարողացել: Բայց նախաքննության սկզբում նրանք հարցաքննվել են, անգամ առերեսումներ են կատարվել Աղունիկ Այվազյանի հետ:

Դատարանում հրապարակվեցին այս տուժողների նախաքննական ցուցմունքները:

Տուժող Հ.-ն հայտնել է, որ ապրում է Հայաստանի փոքր քաղաքներից մեկում, հիվանդ անչափահաս որդի ունի:

Աղունիկի հետ ծանոթացել է, ու նա առաջարկել է տուն մաքրողի աշխատանք Դուբայում՝ ամիսը 500 դոլար աշխատավարձով:

Աղունիկն այնքան «մեծահոգի» է եղել, որ Դուբայ մեկնելու հարցում տատանվող Հ.-ին մեկ ամսվա աշխատավարձը՝ 500 դոլարը, կանխավճար է տվել, Հ.-ի երեխայի համար իր ձեռքով գնել է սնունդ, հագուստ, որ մայրը նրան հանգիստ թողնի բարեկամուհու մոտ:

2009 թվականի օգոստոսի 4-ին Հ.-ն իր համար գնված տոմսով մեկնել է Դուբայ:

Նրան դիմավորել է Սիլվա անունով մի կին, ով պատվիրել է, որ Հ.-ն պառկի տաքսու հետևի նստատեղին, որպեսզի չտեսնի, թե ին չ ճանապարհով են հասնում անհրաժեշտ բնակարանը:

Սիլվան Հ.-ին տարել է երեք սենյականոց մի ճոխ բնակարան: Այնտեղ վերցրել են Հ.-ի բջջային հեռախոսն ու անձնագիրը:

Հ.-ն ծանոթացել է կազմակերպված խմբի պարագլխի՝ Նելլիի հետ:

Այնուհետև Հ.-ին տարել են մեկ այլ բնակարան, որտեղ ապրում էին յոթ-ութ հայ կանայք:

Հ.-ն նրանց տեսքից հասկացել է, որ մարմնավաճառներ են: Կանանցից՝ Նառան ասել է, որ Հ.-ն էլ պիտի զբաղվի մարմնավաճառությամբ:

Նա պարտավոր է օրական 600 դոլար աշխատել ու ամբողջ գումարը հանձնել Նելլիին: Դրա փոխարեն ամեն ամիս Հ.-ի երեխային պահող բարեկամուհուն կուղարկվի 500 դոլար: Իսկ 2 տարի հետո Հ.-ի համար բնակարան կգնեն Հայաստանում՝ նրա հայրենի քաղաքում:

Հ.-ն սկզբում չի ցանկացել մարմնավաճառությամբ զբաղվել:

Բայց Նելլին նրան ասել է, որ ուրիշ ելք չունի՝ նրա համար վիզա են հանել, տոմս ու շորեր գնել, վարսահարդարել ու տեսքի բերել՝ ծախսեր են արվել: Այդ ծախսված գումարները Հ.-ն պարտավոր է հատուցել:

Դուբայ հասնելու երրորդ օրը Հ.-ին արդեն ուղարկել են մարմնավաճառության:

Հաճախորդների հետ բանակցություններ են վարել արդեն փորձ ունեցող հայ մարմնավաճառուհիները: Նրանցից մեկն էլ բոլորից հավաքել է օրական վեց հարյուր դոլարները և հանձնել է Նելլիին:
2009 թվականի դեկտեմբերին Հ.-ն իմացել է, որ տղան հիվանդացել է:

Նա Նելլիին խնդրել է իրեն ուղարկել Հայաստան:

Սկզբում Նելլին չի համաձայնել, սակայն տեսել է, որ Հ.-ից այլևս օգուտ չկա, նա չի կարողանում աշխատել, ուշքն ու միտքը հիվանդ տղայի մոտ են:

Դեկտեմբերի վերջին Հ.-ին ուղարկել են Հայաստան՝ նրան տալով 4 հազար դոլար: Երեք հազար դոլար էլ հետո են ուղարկել, ու Հ.-ն փոքր քաղաքում իր համար բնակարան է գնել:

Հ.-ն ասել է, թե չի կարողացել փախչել, որովհետև լեզվին չի տիրապետել, վախեցել է օտար քաղաքում մենակ փողոց դուրս գալ, անձնագիրն իր մոտ չի եղել, իսկ նրանից անվերջ պահանջել են պարտքի վճարում:

Հ.-ն պնդել է, որ ստիպված է զբաղվել մարմնավաճառությամբ: Խումբը ղեկավարել է Նելլին:

Տուժողն ասել է, որ օգոստոսի սկզբից մինչև դեկտեմբերի 26-ն ամեն օր զբաղվել է մարմնավաճառությամբ, ամեն օր 600 դոլար է տվել Նելլիին: Վերջում Հ.-ին տվել են ընդամենը յոթ հազար դոլար՝ գումարած հինգ ամսվա ընթացքում ամեն ամիս երեխային ուղարկված 500 դոլարը:

Այնուամենայնիվ, տուժող Հ.-ն քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Աղունիկի հետ առերես հարցաքննության ժամանակ Հ.-ն պնդել է, որ Աղունիկն իրեն խաբել է, ասել է, թե Դուբայում տուն մաքրող պիտի աշխատի:

Տուժող Մ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, թե ամուսնալուծված է, ունի երեխա:

2009 թվականի հունվարին Աբովյանում մատուցողի աշխատանք է փնտրել: Չի կարողացել գտնել: Ծանոթացել է Աղունիկ Այվազյանի հետ: Նա առաջարկել է Դուբայ ուղարկել՝ որպես տուն մաքրող կամ ուտելիք եփող աշխատելու: Չի ասել, թե մարմնավաճառության է ուղարկում:

Հեռախոսով զանգել է Դուբայ, ինքը խոսել է Նելլի անունով կնոջ հետ, ով հավաստիացրել է, թե ամեն բան լավ է լինելու:

Մ.-ից վերցրել են անձնագիրը: Հինգ օր անց արդեն վիզան ու տոմսը պատրաստ են եղել:

Աղունիկը նրան ճանապարհել է Դուբայ, որտեղ դիմավորել է Սիլվան: Տարել է Նելլիի տուն: Մի քանի օր Մ.-ին այնտեղ են պահել, հետո տարել են հանրակացարանի նման մի շենքի 608 բնակարան:

Այնտեղ ապրում էին 10 հայ կանայք: Բնակարանում 3 ննջարան կար, բոլոր հարմարությունները: Կանանցից մեկը միայն մարմնավաճառության չի գնացել, նա զբաղվել է տնային գործերով, լվացել է մյուսների շորերը:

Մ.-ն 2009 թվականի հունվարից մինչև օգոստոս ստիպողաբար զբաղվել է մարմնավաճառությամբ: Օրական աշխատել է 600 դոլար, ամբողջը տվել է Նելլիին:

Եթե մարմնավաճառն օրական իր վեց հարյուր դոլարը չի վճարել, նրան սպառնհացել են բնակարան չթողել, դուրս անել փողոց:

Կազմակերպված խմբում յուրաքանչյուրն իր դերն ուներ՝ Նելլին ղեկավարն էր, Նառան՝ նրա օգնականը, նա հսկում էր մարմնավաճառուհիներին, կազմակերպում նրանց սննդին, հագուստին, արտաքին տեսքին վերաբերող հարցերը:

Սիլվան Նելլիի տան աշխատողն էր:

Հին մարմնավաճառները ղեկավարում էին նորերին, բանակցում հաճախորդների հետ:

Եթե նկատում էին, որ երկու մարմնավաճառուհի մտերմացել են, նրանցից մեկին տեղափոխում էին այլ բնակարան:

Երբ Մ.-ն Աղունիկի հետ խոսելիս դժգոհել է, որ նա իրեն խաբել է, չի ասել, թե Դուբայում մարմնավաճառություն պիտի անի, Աղունիկը պատասխանել է. «Բոլորն էլ էդպես են գնում»:

Շուրջ ութ ամիս մարմնավաճառություն անելուց հետո Մ.-ն չի դիմացել, դիմել է փախուստի: Մնացել է փողոցում, տարբեր սրճարաններում:

Երեք օր հետո Նելլին նրան գտել է: Փորձել է ստիպել, որ նա վերադառնա մարմնավաճառությանը, բայց Մ.-ն կտրականապես հրաժարվել է:

Նելլին տեսել է, որ նրանից օգուտ չկա, տոմս է գնել, ուղարկել Թբիլիսի, որտեղ Մ.-ին դիմավորել ու Հայաստան է բերել Աղունիկը:

Ութ ամսվա մարմնավաճառության, օրական վեց հարյուր դոլար աշխատելու պայմաններում Նելլին Մ.-ին վճարել է 2 հազար դոլար ու գնել է նրա տոմսը:

Մ.-ն ենթադրել է, որ հավանաբար Նելլին Աղունիկին գումար է վճարել՝ կանանց հավաքագրելու և Դուբայ ուղարկելու համար, այլապես նա այդ գործով չէր զբաղվի և ուրիշներին չէր խաբի:

Թրաֆիքինգով զբաղվող այս կազմակերպված խմբի գործով, ըստ մեղադրողի, արդեն դատապարտվել է 9 հոգի, որոնցից 5-ը կազմակերպված խմբի անդամներ են, իսկ 4-ը աշխատել են խմբ ի կազմում:

4 մարդ, այդ թվում՝ խմբի պարագլուխ Նելլին, հետախուզման մեջ են, նրանց վերաբերյալ գործից մաս է անջատված:

1 հետախուզվող հայտնաբերվել է:

Այս գործով դատապարտվել են նաև Ծովիկ Ավետիսյանի 2 որդիները, իսկ դուստրը որպես շարքային մարմնավաճառ նույնպես ուղարկվել է Դուբայ՝ Նելլիի մոտ…

Աղունիկ Այվազյանի և Ծովիկ Ավետիսյանի ներկա գործը մեկ հատոր է կազմում:

Այսօր դատարանը հրապարակեց ու հետազոտեց գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Ծովիկ Այվազյանը հայտնաբերվել է 2010 թվականի հուլիսի 1-ին, իսկ Աղունիկ Այվազյանը՝ 2010 թվականի հուլիսի 14-ին:

Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրանց նախկին գործով դատավճիռ է կայացրել 2013 թվականի մայիսի 2-ին:

2013 թվականի մարտին Աղունիկ Այվազյանը հանդես է եկել մեղայականով՝ խոստովանելով նոր արարքներ, որոնք տեղ են գտել այս նոր քրեական գործում:

Նախորդ դատավճռով թրաֆիքինգի համար մեղավոր ճանաչված Աղունիկ Այվազյանը վերջին հաշվով դատապարտվել է 11 տարի 7 ամիս, իսկ Ծովիկ Ավետիսյանը՝ 10 տարի 6 ամիս ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանում այսօր Աղունիկ Այվազյանը և Ծովիկ Ավետիսյանը հրաժարվեցին ցուցմունքներ տալուց ու հարցերին պատասխանելուց: Նրանք պնդեցին իրենց նախաքննական ցուցմունքները:

Որպես դիրքորոշում՝ Աղունիկ Այվազյանն ասաց. «Ես ինձ շատ մեղավոր եմ ճանաչում. 13 տարի ես ինձ չխղճալով ենթարկվեցի ուրիշներին»:

Ծովիկ Ավետիսյանը սկզբում իրեն մասնակիորեն մեղավոր ճանաչեց՝ որ տոմս է գնել ու տուժող Ն.-ին ուղարկել Դուբայ, բայց հետո ասաց. «Չեմ մտածել, որ հանցագործություն եմ կատարում: Եթե իմանայի, էսօր դատարանում չէի լինի»: Ծովիկն իրեն մեղավոր ճանաչեց:

Փոքրամարմին Աղունիկն ու Ծովիկը ամբաստանյալի աթոռին նստած էին հանգիստ, երկու քույրերի նման: Նրանք հրաժարվել էին պաշտպանից, իրենք էին ներկայացնում իրենց շահերը: Նույնիսկ փոքր-ինչ ձանձրանում էին, երբ նախագահողը հրապարակում էր քրեական գործի փաստաթղթերը:

Տևական ժամանակով ազատազրկման դատապարտված այս կանայք ամեն մանրուքի մեջ չեն խորանում, նրանք գիտեն, որ այս դատավճիռն էլ մեղադրական է լինելու ու արդեն եղած պատժաչափին ինչ-որ բան դեռ գումարվելու է:

Դատաքննությունն ավարտվեց:

Դատարանն անցավ դատական վիճաբանություններին: Հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 25-ին, մեղադրող Մարուխյանը հանդես կգա մեղադրական ճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում