Ուկրաինայի արևելքում Կրեմլի ռեժիմի կողմից բռնության սրումը խորապես ազդում է Ռուսաստանի տնտեսության վրա: Մալայզիական օդանավի կործանումը միայն խթանել է Ռուսաստանից արևմտյան կապիտալի զգալի արտահոսքին: Անցած շաբաթ ներդրողները դուրս են բերել ռեկորդային՝ 47 մլրդ դոլար՝ գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ միայն այսօր «Գազպրոմի» արժեթղթերի գինն ընկել է 2.4 տոկոսով: Զգալիորեն արժեզրկվել են նաև այլ խոշոր ռուսական ընկերությունների բաժնետոմսերը, որոնց շարքում նշվում են «Սբերբանկը», «Ռոսնավթը», «Նովատեկը», «Գազպրոմբանկը», «Վնեշէկոնոմբանկը» և այլն:
«Դեֆոլտի վտանգը ավելի հնարավոր կդառնա պատժամիջոցների երրորդ մակարդակի ներմուծման դեպքում»,- ասում են Bloomberg-ի վերլուծաբանները: