Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան շնորհավորել է իր նախկին ակումբակցին` Պատրիս Էվրային` Թուրինի «Յուվենթուս» տեղափոխության կապակցությամբ և հաջողություն մաղթել ֆրանսիացուն` կարիերայի նոր փուլում:
Հիշեցնենք, որ տրանսֆերային գործարքի արժեքը 1,2 մլն ֆունտ է կազմել: Գումարը կվճարվի երկու փուլով: Անգլիական ակումբը ևս 0.3 մլն ֆունտ կստանա, եթե «Յուվենթուս»-ը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 2015/16 թվականների մրցաշրջանի ուղեգիր նվաճի:
«Խորին շնորհակալություն ամենի համար: Քեզ հաջողություն եմ մաղթում նոր ակումբում, Պատրիս»,- գրել է Մատան Twitter-ի իր էջում: