95 տարեկանում մահացել է Գերմանիայի ամենահարուստ մարդը՝ Aldi ցանցի հիմնադիր Կարլ Ալբրեխտը: Այս մասին հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը:
Նա մահացել է դեռևս այս տարվա հուլիսի 16-ին՝ Էսսենում գտնվող իր առանձնատանը, սակայն նրա մահվան մասին լայն հանրությանը հայտնի է դարձել միայն հուլիսի 21-ին՝ նեղ շրջանակում տեղի ունեցած հուղարկավորության ժամանակ:
Forbes-ի գնահատմամբ՝ նա թողել է 25 մլրդ դոլարի կարողություն: