«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոստացել է, որ կփորձի լավ տպավորություն գործել թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի վրա:
«Բոլորս պետք է ցույց տանք մարզչին, թե ինչի ենք ընդունակ: Ամեն օր, յուրաքանչյուր մարզման ժամանակ պետք է ցուցադրել հնարավորությունները: Բոլորը ցանկանում են տպավորություն գործել վան Գալի վրա:
Մենք նոր մարզիչ ունենք` նոր գաղափարներով, որոնք պետք է հասկանանք և փորձենք կյանքի կոչել: Ընդամենը մեկ մարզում եմ անցկացրել վան Գալի գլխավորությամբ և անհամբերությամբ սպասում եմ առաջիկա մարզումներին: