Այսօր Բրյուսելում կայանալիք ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմնական թեմաները կդառնան Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ ներառյալ մալայզիական Boeing-ի կործանման հետաքննությունը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ խոսքը կլինի Ռուսաստանին պաշտպանական տեխնիկայի և երկակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարման հնարավոր սահմանափակումների մասին: Տեսականորեն այդ պատժամիջոցների ներքո կարող է հայտնվել Ֆրանսիայից Ռուսաստան «Միստրալ» ուղղաթիռակիրների մատակարարումը:
Նշենք, որ ԵՄ երկրները Ռուսաստանից պահանջում են «ակտիվորեն օգտագործել իր ունեցած ազդեցությունը» աշխարհազորայինների վրա՝ հասնելու համար իրավիճակի թուլացման: