Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Հավասար խաղի կանոններն առայժմ շրջանցում են Հովիկ Աբրահամյանին

Ֆինանսների նախարարությունը հուլիս ամսի երկրորդ տասնօրյակից հետո՝ երեկ երկրորդ հրապարակումն է արել, թե ինչ ստուգումներ և հսկողական միջոցառումներ է իրականացրել տնտեսվարող սուբյեկտների մոտ: Այդ հաղորդագրության համաձայն` սույն գերատեսչությունը հուլիսի 10-19-ը իրականացրել է 51 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում համապատասխան հարկ վճարողներին 651,7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվել: Եվ ամենախոշոր հարկային պարտավորություններն արձանագրվել են ինչ-որ «ՈՒՐԱԽ ԵՎ ՏԽՈՒՐ» ՍՊԸ-ի մոտ` 428.5 մլն դրամ, և «ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՍՊԸ-ի մոտ` 198.1 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը հուլիսի 1-ից հետո յուրաքանչյուր տասնօրյակը մեկ պետք է հրապարակի, թե ինչ ստուգումներ և ֆինանսական կամ հարկային չարաշահումներ է հայտնաբերել: Եվ դա անում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգի համաձայն` հավանաբար ցույց տալու համար, որ տնտեսության մեջ կրճատում են ստվերային շրջանառությունը և տնտեսվարողների համար հաստատում են հավասար խաղի կանոններ:

«Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ֆինանսների նախարարությունը շարունակում է էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի ամենօրյա հսկողությունը՝ հատկապես դրանց անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ: Հուլիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել թվով 7084 էլեկտրոնային հարկային հաշիվներ՝ 3.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Նշված գործընթացում հնարավոր են հարկային ռիսկեր, մասնավորապես՝ դուրս գրված հարկային հաշվով ապրանքը կարող է առաքվել, այնուհետ գործարքն ավարտելուց հետո հաշիվը չեղյալ կամ անվավեր ճանաչվել»,- նշված է երեկվա հաղորդագրության մեջ:

Իսկ եթե գործարքը չեղյալ կամ անվավեր է համարվել, ապա շատ հնարավոր է, որ դա արվել է հարկերից խուսափելու համար, ինչն էլ ֆիննախը ռիսկային է համարել և դրա դեմ պայքարելու համար որոշել է առաջիկա օրերին կիրառության մեջ դնել «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» կարգը: Ֆիննախի այդ կարգը, սակայն, կասկածելի ընկերությունների մոտ իրականացվելու է հետագայում, իսկ մինչ այդ ռիսկային համարված գործարքների դեպքում որևէ միջոցառում նշված չէ: Այսինքն` եթե այդ ընկերությունները մինչև հիմա հարյուրավոր միլիոն դրամների հասնող գործարքներ են կնքել և հաշիվները չեղյալ համարել, ապա դրանցից թաքցրած հարկերը վայելելու են: Եվ իբր թե չեն կարողանա հարկեր թաքցնել նոր կարգը կիրառելուց հետո: Իհարկե, որոշ ընկերություններ միգուցե կհայտնվեն այս գերատեսչության թիրախում, բայց որոշները՝ դժվար թե:

Օրինակ` «Աթենք» և «Բարի Սամարացի» ընկերությունների մոտ անցած տարվա հուլիս ամսվա առաջին տասնօրյակի համեմատ այս տարի հարկային հաշիվների միջին օրական քանակների համեմատաբար մեծ աճ է արձանագրվել, որն առաջինի դեպքում կազմել է 1000 հատ կամ 52,4 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 5093, 17,3 մլն դրամ: Նման խոշոր տարբերություն, միգուցե նաև խախտումներ հայտնաբերվել են նաև «Դուստր Մարիաննա» և «Աշտարակ կաթ» ընկերություններում: Սրանք համեմատաբար կարող են թիրախային համարվել, քանի որ իշխանություններին ընդհուպ մոտ չեն: 138.9 մլն դրամի նման տարբերություն է հայտնաբերվել նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունում կամ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Դերժավայի Արկադիի՝ Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» ընկերությունում: Իսկ թե այս տարբերությունները խախտում կդառնան` դա արդեն կարելի է սպասել ֆիննախի հետագա հաղորդագրություններում և կախված կլինի այդ ընկերությունների սեփականատերերի ու իշխանությունների պամանավորվածությունից:

Նշենք, որ ֆիննախի հրապարակած՝ հարկային հաշիվները անվավեր կամ չեղյալ ճանաչած, տվյալ դեպքում նույնն է թե` հարկերը թաքցնելու մեջ կասկածվող ընկերությունների ցանկը, ի տարբերություն նախորդի, շատ խոսուն է: Նույն Ս. Ալեքսանյանին պատկանող և միջազգային շուկայում հայտնի սննդամթերքի կամ խմիչքի հայտնի բրենդներ կեղծող «Ալեքս Գրիգ» ընկերության մոտ 61,5 մլն դրամ արժեցող անվավեր համարված հաշիվները նույնպես կասկածի տակ են: Այդ շարքում են նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը»` իր մոտ 35,5 մլն դրամի անվավեր հաշիվներով, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ մոտ 30 մլն դրամ, Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ընկերությունը՝ 16,8 մլն դրամ:

Բազմամիլիոնանոց անվավեր համարված հաշիվներ ունեն նաև «Ջերմուկ գրուպը», Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուրը», ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ քենդի» և ընդհանուր թվով 79 ընկերություններ, որոնք չեղյալ են համարել 3 մլրդ 137 մլն դրամի հաշիվներ: Այսինքն` այդ 79 ընկերությունները նաև կնքած հաշիվները չեղյալ անելու միջոցով տարիներ շարունակ հարկերից խուսափել են, բայց նույն ֆիննախը հիմա նոր որոշել է որոշ խախտումներ անպայման ցույց տալ՝ հավանաբար Հ. Աբրահամյանին սևերես չթողնելու համար: Նախորդ անգամ այդ գերատեսչությունը հրապարակել էր խախտում կատարած ընդամենը 15 ընկերությունների անուններ, որոնց մեջ հայտնիներ չկային: Մամուլում հրապարակումներ եղան, թե Հ. Աբրահամյանն իրենից և իր մերձավորներից չի սկսել: Այս անգամ նա հասել է իր մերձավորներին, բայց` ոչ իրեն: Սպասենք, որ երրորդ տասնօրյակի տվյալներում տեղ կգտնեն հենց Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում