Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքի շրջանում բենզատարի պայթյունից մոտ 80 մարդ այրվածքներ են ստացել՝ RIA Novosti-ին հայտնել են Դիարբեքիրի քաղաքապետարանից:
«Դիարբեքիր-Լիջե քաղաքի մայրուղում շրջվել է բենզատար, ինչի հետևանքով պայթյուն է առաջացել: Նվազագույնը 80 մարդ տուժել է: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ ու հրշեջ հաշվարկներ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ»,- ասվում է Դիարբեքիրի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
CNN Turk-ի տվյալով՝ վարորդը կորցրել է կառավարումը ու կողաշրջվել՝ փակելով ավտոբուսների ու մեքենաների ճանապարհը:
Ավտոբուսի ուղևորները օգնության են շտապել վարորդին, սակայն այդ պահին հզոր պայթյուն է որոտացել: Կրակը տարածվել է մոտակայքում եղած ավտոբուսների ու ավտոմեքենաների ուղղությամբ:
20 տուժածների վիճակը գնահատվում է չափազանց ծանր: