Թուրինի «Յուվենթուս»-ի նորեկ Ալվարո Մորատան ծնկի վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ: Այդ մասին է հայտնում թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Նախնական տեղեկությունների համաձայն` Մորատան ստիպված կլինի բաց թողնել 40-45 օր: 21-ամյա հարձակվողը խորացված հետազոտություն կանցնի, որի արդյունքների հիման վրա կհայտարարվի ստույգ ախտորոշումն ու ապաքինման ժամկետը:
Հիշեցնենք` իսպանացի ֆուտբոլիստն օրեր առաջ է Մադրիդի «Ռեալ»-ից «Յուվենթուս» տեղափոխվել: