ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցում է Կոլումբիայի դաշնային շրջանը, որտեղ տեղակայված է Վաշինգտոնը, 51-րդ ամերիկյան նահանգի վերածելու գաղափարը: ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հաստատել է դա երկուշաբթի ունեցած հրապարակային ելույթներից մեկում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Այդ վարչատարածքային միավորը լիարժեք ներկայացված չէ Կոնգրեսում: Կոլումբիայի շրջանը ներկայացված է միայն Ներկայացուցիչների պալատում, որտեղ քվեարկության իրավունք ունի միայն ընթացակարգային հարցերի դեպքում, ինչպես նաև հանձնաժողովներում: Համաձայն օրենսդրության՝ Կոլումբիայի շրջանը փաստացի ամբողջովին ուղիղ ենթարկվում է Կոնգրեսին, այդ թվում՝ ֆինանսաբյուջետային ոլորտում:
Նման իրավիճակը վաղուց չի գոհացնում շրջանի շատ բնակիչների: Նրանք ակտիվորեն պայքարում են, որպեսզի մայրաքաղաքային շրջանը նահանգի իրավունք ստանա:
Օբաման կարծում է, որ Կոլումբիայի շրջանը պետք է Կոնգրեսում ներկայացվի այնպես, ինչպես մյուսները:
Միևնույն ժամանակ Օբաման խոստովանել է, որ դրա համար անհրաժեշտ որոշումների անցկացումը Կոնգրեսում բարդ կլինի: