Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա ցուցակը՝ գրում է ITAR-TASS-ը:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է Ռոբերտ Դաունի կրտսերը՝ անցյալ տարվա հունիսից մինչև այս տարվա հունիս վաստակելով 75 մլն դոլար: 49-ամյա դերասանին հատկապես եկամուտ է բերել «Երկաթե մարդը-3» ֆիլմը:
Երկրորդ տեղում է Դուեյ Ջոնսոնը՝ 52 մլն դոլարով: Այս տարի նրա մասնակցությամբ էկրաններին կհայտնվի «Հերակլես» ֆիլմը, իսկ 2015-ին՝ «Սան Անդրեաս»-ը:
Լավագույնների եռյակը եզրափակում է Բրեդլի Կուպերը՝ 46 մլն դոլարով:
39 մլն դոլարով 4-րդ տեղում է Լեոնարդո Դի Կապրիոն՝ վերջին ժամանակներս նկարահանվելով 2 մասշտաբային ֆիլմերում՝ «Գայլը Ուոլ Սթրիթից» և «Մեծն Գեթսբին»:
Լավագույնների հնգյակը եզրափակում է ավստրալացի Քրիս Հեմսվորդը՝ 37 մլն դոլարով: