Թուրքիայի ուժային կառույցներում կատարվում են կադրային զտումներ Ֆեթուլլահ Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ) շարժման կողմնակիցներից: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Ներկայում կադրային զտումները կատարվում են երկրի 25 շրջանների ուժային կառույցներում:
Այս տարվա փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ 2011 թվականին հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է Ստամբուլի դատախազության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ, գաղտնալսվել են մոտ 7000 մարդկանց հեռախոսներ, ովքեր կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև վարչապետի ընտանիքի անդամների հետ:
Դրանից հետո Էրդողանը մեղադրեց Գյուլենին այն բանում, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման հետևում: