Թուրքիան խորհրդարանականից պետք է անցնի ուղիղ նախագահական կառավարման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ուղիղ նախագահական կառավարումը կարող է նպաստել Թուրքիայի հետագա զարգացմանը:
«Առաջին հնարավորության դեպքում Թուրքիան կանցնի խորհրդարանականից ուղիղ նախագահական կառավարման»,- ասել է նա:
Վարչապետը նշել է, որ ուղիղ նախագահական կառավարման ներմուծման հարցը կբարձրացվի նախագահական ընտրությունների անցկացումից անմիջապես հետո:
Ընտրությունները երկրում նշանակված են օգոստոսի 10-ին: