Bonham’s աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի է դնում 1942 թվականի հանրահայտ «Կասաբլանկա» ֆիլմի դաշնամուրը: Ինչես սպասվում է՝ այն կվաճառվի առնվազն 1 մլն դոլարով: Աճուրդը կկայանա նոյեմբերի 24-ին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ընդհանուր առմամբ աճուրդի կներկայացվի ֆիլմին առնչվող ավելի քան 30 իր: Դրանց շարքում են գիշերային ակումբի դռները, որտեղ Ռիկն ու Իլզան հանդիպում են իրենց փարիզյան սիրավեպից մի քանի տարի անց, ինչպես նաև ֆիլմի սցենարի վերջնական սևագրությունն ու դերասանների ինքնագրերով լուսանկարներ:
Դրանք բոլորը մեկ հավաքածուից են, որի տիրոջ անունը չի հաղորդվում: Նա այն ձեռք է բերել 2012-ին Sotheby’s-ի աճուրդի ժամանակ՝ 602.5 հազար դոլարով: Որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ այդ ժամանակ դաշնամուրի տերն է դարձել Լեոնարդո Դի Կապրիոն:
Ռեժիսոր Մայքլ Քերթիսի՝ մելոդրամայի և դետեկտիվի ժանրում նկարահանած «Կասաբլանկան» արժանացել է 3 «Օսկարի»: