Friday, 19 04 2024
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից

Սա չի նշանակում լռել

Վրաստանում հուլիսի 20-ին տեղի ունեցած միջադեպը հետաքրքիր զարգացումներ է ստանում: Վիրահայոց թեմում և հայաստանյան ու ջավախքյան մի շարք շրջանակներում միջադեպը արժանացել է շատ կոշտ գնահատականի, որի հեղինակները այն համարում են բախում կրոնական և էթնիկ հողի վրա: Համենայնդեպս, այդպիսին են նրանց հայտարարությունների ոգին ու տառը: Միևնույն ժամանակ, օրինակ` «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը նկարագրում է մեկ այլ վիճակ, որը ոչ այլ ինչ է, քան ուղղակի կենցաղային վեճ:

Հայ-վրացական հարաբերությունները նման են վառոդի տակառի, և բավական է մեկ կայծը, որպեսզի դրանք բռնկվեն ու պայթեցնեն ոչ միայն Վրաստանը, ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը: Դժվար չէ նկատել, որ հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը շատերն են փորձում օգտագործել կայծի համար: Ըստ որում` նման փորձեր եղել են տարբեր առիթներով, սակայն այսօր, ըստ էության, նկատելի է շատ մեծ օպերատիվությունն ու ակտիվությունը այդ փորձերի:

Շատերն են նման դեպքերում հիշեցնում հայտնի քրեագիտական խոսքը՝ փնտրիր նրան, ում հանցանքը ձեռնտու է: Սակայն այս դեպքում դա կարող է ուղղակի խճճել:

Այս հանցանքը վառոդի տակառի կայծ դարձնելը ձեռնտու կարող է լինել շատերին, համենայնդեպս` մի քանիսին: Օրինակ` Վրաստանի ներսում սա կարող է ձեռնտու լինել, իհարկե, իշխանություններին ընդդիմադիր ուժերին: Իսկ այստեղ առնվազն երկուսն են՝ ուժեր, որոնք նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին են հարում, և իհարկե` կուզեին, որպեսզի հայ-վրացական կոնֆլիկտ լիներ Վրաստանի ներսում, ինչը, իհարկե, կթուլացներ իշխանություններին: Ներսում սա ձեռնտու կարող է լինել նաև, այսպես ասած, եվրասիական քաղաքական ուժերին, որպիսիք կան: Այսինքն` այս ուժերին ձեռնտու կլինի հրահրել, էթնիկական երանգ տալ կենցաղային վեճին, որպիսին, ասենք, կարող է տեղի ունենալ ամեն օր և անգամ Հայաստանում:

Արտաքին ուժերից նմանօրինակ երանգի հարցում անկասկած շահագրգռված են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց համար, բնական է, ցանկալի է Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների լարվածությունն ու հակամարտությունը: Ըստ որում` ցանկալի է զուտ, այսպես ասած, մարզական հետաքրքրությունից դրդված, մինչև քաղաքական և ռազմավարական հետաքրքրություններ: Սակայն, օրինակ, շատ դժվար է պատկերացնել, որ ասենք` հայաստանցի մի շարք պատգամավորների, փորձագետների, գործիչների թուրքերն ու ադրբեջանցիներն են դրդում տաք-տաք հայտարարություններ անել այն մասին, որ տեղի ունեցածը էթնիկ-կրոնական հողի և ազգային ատելության վրա էր: Անհնար է պատկերացնել, որ հայաստանցի գործիչներն ու փորձագետները, շատերը ծնունդով ջավախքցի կամ վիրահայ, թելում են Թուրքիայի ու Ադրբեջանի դերն ու ուզում անպայման ստանալ նմանօրինակ երանգ` դրանից բխող հետևանքներով:

Թուրքիայից ու Ադրբեջանից բացի, հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները միշտ եղել են Ռուսաստանի թիրախում: Ռուսաստանը պարբերաբար, տարիներ շարունակ մանր պրովոկացիաներ է թույլ տվել այդ հարաբերությունների հանդեպ, որոնց հողը էապես պակասեց, երբ Սաակաշվիլին ռուսական ռազմակայանը դուրս բերեց Ջավախքից: Սակայն, այնուհանդերձ, ռուսական ազդեցությունը հայ-վրացական հարաբերությունների վրա բավականին մեծ է, իսկ ներկայիս գեոքաղաքական իրավիճակում շատ ավելի մեծ է Ռուսաստանի ցանկությունը բորբոքել կրակը հայ-վրացական հարաբերություններում և պայթեցնել վառոդի տակառը` փորձելով օգտվել իրավիճակից:

Եվ եթե 2008 թվականին ռուսները հասան Թբիլիսի, սակայն հետ եկան, նահանջեցին, ապա այս անգամ նրանք հաստատ կմտնեն Թբիլիսի: Կմնան այնտեղ կամ ավելի ճիշտ կկարողանան մնալ, թե ոչ` այլ հարց է, սակայն որ կմտնեն՝ հաստատ: Իսկ գինը այդ ամենի համար, բնականաբար, կվճարի Հայաստանը՝ և՛ մարդկային կորուստների գինը, և՛ ֆինանսատնտեսական գինը, և՛ բարոյական գինը, և՛ անկախական գինը: Իսկ ահա ռուսական ազդեցությամբ հայաստանյան կարծիքները, բնականաբար, միանգամայն հնարավոր ու հավանական են: Դրանք հնչում են, թե ոչ` առայժմ կարծիք չենք հայտնի, սակայն շատ հետաքրքիր կլինի հետևել ծավալվող խոսակցություններին, գնահատականներին, արձագանքներին:

Սա չի նշանակում, որ տեղի ունեցածը չի կարող լինել էթնիկ կամ կրոնական անհանդուրժողության հիմքով, կամ պարունակել նման լրջագույն տարրեր, առավել ևս, որ Վրաստանում հայերի հանդեպ նման խնդիր միշտ եղել է: Սակայն անգամ նման խնդիրներն ունեն լուծման ձևեր, որոնցից լավագույնը բոլորովին էլ այլ պետություններին ձեռնտու հունով զարգացումներ և ավանտյուրա ապահովելը չէ, այլ Վրաստանի հետ այդ խնդիրները լուծելը: Սա չի նշանակում լռել, սա նշանակում է խոսել հասկանալով ու գիտակցելով սեփական պետության շահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում