Պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ Գազայի հատվածում ընթացիկ հակամարտության ընթացքում ապաստանի տրամադրման խնդրանքով իրենց է դիմել ավելի քան 100 հազար մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դա կրկնակի ավելի է, քան 5 տարի առաջ Գազայի հակամարտության ընթացքում՝ ընդգծել է գործակալության ներկայացուցիչ Քրիս Գինեսը:
Ներկայում Իսրայելը շարունակում է Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները:
Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության տվյալներով՝ պաղեստինցի զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 550-ը: