Օդերևութաբանները ամբողջ մոլորակի մասշտաբով գրանցել են եղանակային նոր ռեկորդ: Անցած հունիսն ամենատաքն է եղել օդերևութաբանության պատմության ողջ ընթացքում՝ 61.2 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի սանդղակի, ինչը հավասար է մոտ 16.5 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտության ամերիկյան ազգային վարչությունում հայտնել են, որ սա 2010-ին սահմանված նախորդ ռեկորդը գերազանցել է 1/20 աստիճանով, փոխարենը եղել է 1.3-ով ավելի, քան ամբողջ 20-րդ դարի միջին ջերմաստիճանն էր: