Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Ֆրանս Տիմերմանսը հայտարարել է Ուկրաինայի արևելքում ընկած Boeing 777-ի կործանման միջազգային հետաքննությունը ղեկավարելու համաձայնության մասին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին իր ելույթի սկզբում Տիմերմանսը ողջունել է ընդունված բանաձևը:
«Նիդերլանդները համաձայնել է իր վրա վերցնել նման հետաքննության գլխավոր դերը՝ սերտորեն համագործակցելով համապատասխան երկրների, ՄԱԿ-ի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ»,- ասել է նա: