Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Վիրահայ կազմակերպությունների խորհուրդը երկրի իշխանություններին հորդորում է պատժել ոճրագործներին

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտում է Թբիլիսիի Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա կատարված հարձակումը, Խորհուրդը նաև Վրաստանի իշխանություններին հորդորում է օրենքի ողջ խստությամբ պատժել հարձակումը իրականացնողներին և հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ: Խորհուրդը կոչ ուղղել նաև միջազգային հանրությանը՝ նկատելով, որ անհրաժեշտ է հետևել ազգային և կրոնական հողի վրա տեղի ունեցած ոճրագործության բացահայտման ընթացքին:

Ստորև ներկայացնում ենք խորհրդի հաղորդագրությունն ամբողջությամբ:

Հուլիսի 19-ի երեկոյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված մի խումբ վրացիներ (մոտ 50 հոգի), իրականացրել են ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:

Հարձակման ընթացքում տուժել են ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու հավատացյալները: Հարձակման պատճառով մարմնական վնասվածքներ են ստացել եկեղեցու հոգևորականները և Առաջնորդարանի աշխատակիցները:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը դատապարտում է կատարվածը և պահանջում Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակված հանցագործներին և տեղի ունեցածի առիթով հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:

Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի տարածաշրջանների հայ հասարակությունը խորապես մտահոգված և վրդովված է տեղի ունեցածով, քանզի բոլորը քաջ գիտակցում են, որ տվյալ հարձակումը տեղի է ունեցել կրոնական և ազգային ատելության հողի վրա, ինչի սերմերը, ցավոք, վաղուց արդեն սերմանվում են վրաց հասարակության մեջ:

Այն, ինչ տեղի է ունեցել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում, քայլ է՝ ուղղված Եվրամիությանը մեր երկրի անդամակցության, հասարակական կայունության և պետականության դեմ։ Այդ իսկ պատճառով իշխանությունները պարտավոր են օրենքի ողջ խստությամբ իրական պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին, կազմակերպիչներին և հարձակումը կատարողներին:

Կոչ ենք անում նաև Վրաստանում գործող բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցներին, Եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին, ուշադրությամբ հետևել ազգային և կրոնական հողի վրա տեղի ունեցած ոճրագործության բացահայտման ու մեղավորների պատժման գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում