Արդեն մոտ ապագայում մեքենաների մեջ այնպիսի նստատեղեր կտեղադրեն, որոնք կկարողանան հետևել վարորդի առողջական վիճակին: Տեխնոլոգիայի մշակողները կարծում են, որ այն կբարձրացնի ճանապարհների ընդհանուր անվտանգությունը, գրում է auto.vesti.ru-ն:
Բրիտանական Plessey ընկերությունը Նոթինգեմյան համալսարանի հետ համատեղ հայտարարել է EPIC տեխնոլոգիայի մշակման մասին, որի շրջանակներում նրանք մտադիր են այնպիսի սարքավորումներ մշակել, որոնք կարող են մաշկի միջոցով հետևել վարորդի օրգանիզմի ֆիզիկական պարամետրերին՝ սրտի բաբախ, շնչառություն և այլն: Հայտնաբերված խնդիրների մասին մեքենան կարող է ոչ միայն տեղեկացնել վարորդին, այլև վթարից խուսափելու նպատակով ավտոմատ կերպով միացնել քրուիզ քոնթրոլ համակարգը:
Plessey ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ տեխնոլոգիաները փորձարկելու մասին առայժմ խոսելը վաղ է: Սակայն, փորձարկումներին մասնակցելու առաջին թեկնածուները երկար ճանապարհ անցնող մեքենաներն են: