«Ալաշկերտ»-ի 17-ամյա ֆուտբոլիստ, Հայաստանի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանն այսօր մեկնեց Բազել՝ այդ քաղաքի համանուն թիմում փորձաշրջան անցնելու։
Համաձայն նախապես մշակված գրաֆիկի՝ փորձաշրջանը կտևի մեկ ամիս, և անհրաժեշտության դեպքում Վլադիմիրը մարզումները կշարունակի Շվեյցարիայի ևս երկու այլ ակումբներում՝ «Լոզան»-ում և «Ցյուրիխ»-ում։
Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտ»-ի մամլո ծառայությունը: