Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արամի փողոցում Սամվելն «անզգուշաբար» կրակել է ընկերոջ ոտքերին․Արմենի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է Սամվել Մարգարյանի գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մարգարյանը ապօրինի ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող «Բրաունինգ» տեսակի ատրճանակ:

2013 թվականի նոյեմբերի 18-ին Մարգարյանը վիճել է Արմեն Սահակյանի հետ, խուլիգանական դրդումներով վիճաբանության ժամանակ հրազենով երկու անգամ կրակել է Սահակյանի ուղղությամբ և աջ սրունքի, ձախ ազդրի շրջանների հրազենային վերքերի ձևով վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:

Նախկինում չդատված Սամվել Մարգարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Երեք հատոր կազմող քրեական գործի դատական քննությունը կարճ ժամանակում թևակոխել է դատական վիճաբանությունների փուլ, քանի որ երկար քննություն կատարելու «նյութ» այս գործում չի եղել:

Այնուամենայնիվ, հետաքրքիր մի քանի հանգամանք կա գործում, որի մասին զրուցեցինք պաշտպանական կողմի հետ:

Նախաքննական մարմինը այս գործով չի բացահայտել, թե կոնկրետ որտեղ է եղել դեպքը: Որպես դեպքի վայր՝ նշվում է Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցը սպասարկող «Ղ-Տելեկոմ»-ի ալեհավաքի սպասարկման տարածքը:

Ըստ մեղադրանքի՝ այդ անորոշ վայրում ամբաստանյալ Սամվել Մարգարյանը խուլիգանական դրդումներով իր մոտ ապօրինի պահվող հրազենով՝ «Բրաունինգ» ատրճանակով երկու անգամ կրակել է տուժող Սահակյանի ոտքերին:

Տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:
Եթե նման հանցագործությունը կատարված լինի առանց ծանրացուցիչ հանգամանքների՝ կոնկրետ՝ առանց խուլիգանական դրդումների, ապա մասնավոր բողոքի գործ է, ու կարող է հարուցվել ու քննվել միայն տուժողի բողոքի առկայության դեպքում:

Այս գործով տուժողն ու ամբաստանյալը ընկերներ են եղել և հիմա էլ ընկերական հարաբերությունների մեջ են, ինչը վստահեցնում ու ակնառու ցույց են տալիս երկուստեք:

Թե տվյալ գործով ո՞րն է եղել խուլիգանական դրդումը, ի՞նչ չնչին առիթ է դիտավորյալ կրակոցների պատճառ հանդիսացել՝ նախաքննական մարմնի կողմից ի հայտ չի բերվել: Դրա վերաբերյալ, ըստ պաշտպանական կողմի, ոչ մի ցուցմունք կամ այլ ապացույց չկա:

Արամի փողոցն սպասարկող ալեհավաքի տարածքում ամբաստանյալի ու տուժողի միջև ի՞նչ վեճ է եղել, խուլիգանական ի՞նչ դրդում է ի հայտ եկել դրա ժամանակ, նախաքննությամբ չի բացահայտվել:

Մեղադրանքը մնում է տեսական բնույթի, իսկ «խուլիգանական դրդումները» կարծես հավելվել են՝ միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով տուժողի բողոքի բացակայության պայմաններում գործի մասը չկարճելու համար:

Ամբաստանյալը, տուժողը և դեպքին ականատես վկաները միաձայն ու առանց հակասությունների գործի քննության ընթացքում ներկայացրել են դեպքի իրենց տարբերակը:

Ըստ այդմ՝ 2013 թվականի նոյեմբերի 18-ին դեպքը տեղի է ունեցել Արցախի փողոցի 18 «ա» շենքի բակում գտնվող փակ զրուցարանում:

Ամբաստանյալ Սամվել Մարգարյանը հանել է իր մոտ եղած «Բրաունինգ» ատրճանակն ու ցանկացել է ցույց տալ զրուցարանում հավաքվածներին, բայց անզգուշաբար երկու կրակոց է արձակվել, որոնցից վնասվել են Արմեն Սահակյանի ոտքերը:

Պաշտպանական կողմը նշում է, որ «Բրաունինգ» ատրճանակն ապահովիչ չունի, և անզգուշաբար կրակոց արձակելու հավանականությունը շատ մեծ է, հատկապես, եթե մարդը լավ չի տիրապետում զենքին:

Փորձաքննությամբ ընդունվել է, որ կրակոց կարող էր արձակվել ու առկա վնասվածքները տուժողի ոտքերին կարող էին պատճառվել ինչպես քննիչի նկարագրած, այնպես էլ ամբաստանյալի, տուժողի ու վկաների նկարագրած հանգամանքներում:

Հենց Արցախի փողոցի փակ զրուցարանում, ոչ թե Արամի փողոցի անհայտ տեղամասում է նախաքննական մարմինը հայտնաբերել կրակոցի արգասիքներ, բայց դա և մեղադրյալի, տուժողի, վկաների ցուցմունքները համարվել են ոչ հիմնավոր ապացույց, գերադասությունը տրվել է այն բանին, որ տուժողի ու ամբաստանյալի բջջային հեռախոսները դեպքի կատարման հավանական ժամին սպասարկվել են Արամի, ոչ թե Արցախի փողոցն սպասարկող ալեհավաքի կողմից:

Պաշտպանական կողմը պնդում է, որ նախաքննական մարմնի համար անկասելի հեղինակություն համարվող ալեհավաքները կարող են սպասարկել 30 կմ շառավղով, ու մի տարածքի ալեհավաքի ծանրաբեռնվածության պայմաններում կարող է սպասարկմանը ներգրավվել մոտակա տարածքի մեկ ուրիշ ալեհավաք:

Ամբաստանյալի ու տուժողի միջև ֆիզիկական ընդհարման բացակայությունը հաստատվել է փորձաքննությամբ՝ նրանց հագուստներին չեն հայտնաբերվել փոխադարձ շփման հետևանքով մնացած միկրոմանրաթելեր:

Պաշտպանական կողմը նշեց, թե Սամվել Մարգարյանը դեպքից հետո կամովին ներկայացրել է «Բրաունինգը»: Նրա արարքը, ըստ պաշտպանների, կարող է որակվել որպես անզգուշությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածով:

Սակայն գործով մեղադրողն իր մեղադրական ճառում այսօր հաստատված գնահատեց հենց նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը՝ որ ամբաստանյալը ապօրինի կերպով ձեռք է բերել, կրել ու գործադրել հրազեն հանդիսացող «Բրաունինգ» ատրճանակը, որով գործով չպարզված կոնկրետ վայրում և չկոնկրետացված խուլիգանական դրդումներով երկու կրակոց է արձակել ու միջին ծանրության վնաս պատճառել տուժողի առողջությանը:

Մեղադրողը միջնորդեց Սամվել Մարգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի1-ին մասով ու վերջին հաշվով դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Տուժողը խնդրեց, որ դատարանը հնարավորինս մեղմ վերաբերվի Մարգարյանին, նրա նկատմամբ ինքը բողոք չներկայացրեց:

Պաշտպանական կողմը նշեց, որ «լրիվ այլ դիրքորոշում» էր սպասում մեղադրողից:

Տվյալ մեղադրական ճառից հետո պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար:

Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում