Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն

Մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել կրեմով հրուշակեղենից, փողոցի լողավազաններից և տաք պայմաններում պահված սննդից

Ամռան շրջանում վարակների առաջացման պատճառները բազմաթիվ են և հանդիպում են ամեն քայլափոխի: Հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանը նշեց, թե պատճառներից մեկը մեր՝ հայերիս սովորությունն է՝ սնունդը ոչ լավ լվանալ:

Լ.Թորոսյանի խոսքով՝ աղիքային վարակիչ հիվանդությունները սեզոնայնություն ունեն. ոչ ոք ապահովագրված չէ ասելու, որ իր շրջակա միջավայրը ստերիլ է, և իրենք չեն կարող փոխանցման գործոն դառնալ: ԱՆ մասնագետը խորհուրդ է տալիս պտուղ-բանջարեղենը լվանալ հոսող ջրի տակ, հատկապես եթե դա հողի հետ ավելի կապ ունի, խուսափել կրեմային հրուշակեղենից, արագ պատրաստվող սննդից: Նրա խոսքով՝ տաք պայմաններում, երբեմն՝ ոչ պատշաճ սառնարանային պայմաններում, պահպանված սննդամթերքը կարող է վտանգավոր լինել:

Կաթնամթերքը ևս վարակի հարուցիչներից է: «Մի մոռացեք, որ թարմ կաթը կարող է պարունակել այն հարուցիչները, որոնցով կարելի է հիվանդանալ: Անտառ գնալիս պետք է հագնել երկարաթև հագուստ, երկար տաբատ, երկարաճիտ թեթև կոշիկներ, որ փոքրիկ հոդվածոտանիները չկարողանան իրենց չարաբաստիկ գործն անել:

Բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքում ինքնաբուժության դիմել չի կարելի. բոլորս բժիշկ ենք դառնում, բայց չմոռանանք, որ վարակի ախտանիշերի պայմաններում ինքնանշանակում ենք անում, հակաբիոտիկներ նշանակում, որ այդ պահին գուցե ինչ-որ չափով օգուտ տա, սակայն հետագայում այլ հետևանքներ կարող են լինել»,- ասաց նա:

Մասնագետը հորդորում է պատահական վայրերից սունկ չհավաքել և չօգտագործել սննդամթերքում: Նրա խոսքով՝ եթե որևէ խնդիր առաջանում է արդեն իսկ որևէ տնտեսվարողից գնած մթերքից, նախարարությունը կարող է իմանալ՝ որ առևտրի կետից է այն գնված:

Ջուրը նույնպես վարակի հարուցիչ է: Թորոսյանը նշում է՝ բոլորս փողոցներում տեսնում ենք դեկորատիվ լողավազաններ, չի կարելի դրանցից օգտվել. շրջապատում կան թափառող կենդանիներ, որ նույնպես շոգում են, մտնում են լողանալու, պատկերացնել կարելի է՝ որքանով է վտանգավոր դա: Ու թեև լողավազանները նախարարության կողմից պարբերաբար ստուգվում են, սակայն պետք է հետամուտ լինել՝ երեխաները չօգտվեն դրանցից:

«Պատահական աղբյուրներից չի կարելի ջուր խմել, պետք է մեզ հետ ունենալ շշալցված ջուր, որ հետազոտված է կամ բնակարանի ծորակից է: Համաճարակային իրավիճակը վարակիչ հիվանդությունների առումով համեմատաբար հանգիստ է, միայն էնտերովիրուսային վարակներով պայմանավորված աշխուժացում կա, որևէ ահազանգի հիմքեր չկան. այս հիվանդությունները եղել են, կան, ուղղակի մեր լաբորատոր կարողություններն ավելի բարելավվել են»,- ասաց նա:

 

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում