Չիկագոյի բնակիչը սեփական օրինակով համոզվել է, որ չարժե մեկ դարակում դնել վերանորոգման ու սեքսի համար նախատեսված միջոցները: Բանն այն, որ սրվակները շփոթելով՝ նա ձեռքը սոսնձել է առնանդամին՝ գրում է Daily Star-ը:
Ամերիկացին ու նրա կինը չեն էլ կասկածել, որ սեքսով զբաղվելու ցանկությունը պետք է ավարտվի հիվանդանոցում:
Տղամարդու խոսքով՝ ինքը մոռացել էր, որ ննջարանում լուսամփոփը նորոգելուց հետո սուպերսոսինձը գցել է դարակում, ու, սովորության համաձայն, ձեռքը գցել է դարակին ու վերցրել, իր կարծիքով, իրեն անհրաժեշտ սրվակը:
Ցավոք, մինչ նա կհասկանար, թե ինչ է կատարվել իր հետ, արդեն ուշ էր: Ձեռքն ազատելու ապարդյուն ջանքերից հետո ձախորդ սիրեկաններին ոչ մի բան չէր մնում, քան հագնվել ու գնալ հիվանդանոց: Հայտնի չէ, թե բժիշկները ինչ միջոցով են կարողացել տղամարդու ձեռքը հեռացնել առնանդամից: