Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Ոչ մի հոգևորականի պատիվ չէ օգտագործել նման հայհոյանքներ. Առնոլդ Ստեփանյանը՝ Թբիլիսիի հայ եկեղեցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Երեկ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմը հայտարարություն տարածեց, որ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հարձակում տեղի չի ունեցել, և չի կարելի կատարվածը դիտարկել որպես ազգային հողի վրա կատարված հանցագործություն: Նրա խոսքով՝ եղել է հարձակում երեք հոգու վրա՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և նրա եղբոր՝ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա:

Նա նշեց, որ վեճը ծագել է այն բանից, որ մի կին որոշել է մեքենան կայանել հայկական եկեղեցու դարպասի մոտ՝ այն ժամանակ, երբ քաղաքացիական հագուստով հայ հոգևորականներից մեկը նույն պահին եկել է նույն տեղում կայանելու: Կինը հարցրել է՝ ինչո՞ւ եք այդտեղ կայանում, ես էի պատրաստվում կայանել, ինչին ի պատասխան՝ հոգևորականը կոպիտ է արտահայտվել: Միջամտել է կնոջ ամուսինը: Երկու կողմից էլ հնչել են հայհոյանքներ, որից հետո մոտեցել են հայկական եկեղեցու երեք ներկայացուցիչներ, և սկսվել է ծեծկռտուքը:

«Երկկողմանի ակտիվ հայհոյանքներ էին. ոչ մի հոգևորականի պատիվ չէ օգտագործել նման հայհոյանքներ, նման բառապաշար»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ խնդիրը կարգավորելու համար այլ մեթոդներ պետք է կիրառվեին:

Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ քրեական գործ է հարուցվել, քննվում են երկու կողմերն էլ:

Նա նաև նշեց, որ լուրջ վնասվածքներ է ստացել Լևոն Իսախանյանը:

Առնոլդ Ստեփանյանը զրուցել է երկու կողմերի հետ էլ: Կողմերից մեկը մեկնաբանել է, որ կոնկրետ եկել էին Իսախանյանին ծեծելու. «Առավելագույնը 20 հոգի են եկել եկեղեցի, ոչ թե հիսուն»,- ասաց նա:

Եկեղեցու աշխատոողներից մեկը սկսել է օդ կրակել, բացի այդ՝ հայկական եկեղեցու բակ ոչ մեկը չի մտել, հակահայկական որևէ միտք չի հնչել, ոչ մի խոսք:

«Այս տիպի սցենարները հաստատ ոչ Հայաստանին, ոչ Վրաստանին են պետք, իսկ թե ում են պետք՝ կարող եք ենթադրել»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ սա ձեռնտո՞ւ էր Ռուսաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում