Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը, ով աշխարհի չեմպիոն է 5 քաշային կարգերում, կարող է մենամարտ անցկացնել Մենի Պակիաոյի հետ 2015 թվականին:
Այս մասին հայտնել է Ֆլոյդ Մեյուեյզեր ավագը: Նրա խոսքերը մեջբերել է BoxingInsider.com-ը: Ըստ նրա, Մեյուեյզեր կրտսերին մեծ պարգևավճար են խոստացել, եթե նա մենամարտ անցկացնի WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մենի Պակիաոյի հետ:
Հավելենք, որ 37-ամյա բռնցքամարտիկը ցանկանում է ռևանշ մրցամարտ անցկացնել արգենտինացի Մարկոս Մայդանի հետ: