Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ես պատրաստ եմ ու շատ հպարտ եմ ապագայում աշխարհը Հայաստան բերելու

«Առաջին լրատվական»ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:

-Այսքան տարիների բացակայությունից հետո, երբ իջել եք օդանավից, Ձեզ հիացրել է օդանավակայանը: Օդանավակայանից այն կողմ կա՞ արդյոք այլ բան, որ Հայաստանում Ձեզ հիացրել է:

-Հայաստանն ինձ միշտ հիացրել է: Ավելի տպավորված եմ, որովհետև փոփոխություններ շատ կան՝ առաջին հերթին մաքուր ճանապարհները և բուսնած ծառերը, որովհետև իմ տարիներին արդեն ծառ չկար…                                                          

-90-ականներին …                                                                                                          

-Որովհետև շատ բաների հնարավորություն չունեինք և ստիպված էինք ծառերը կտրելու, որ ժողովուրդը տաք պահի: Անշուշտ, ռեստորաններ շատ կան, զանազան նոր հյուրանոցներ տեսա, նոր շենքեր: Ինձ շատ դուր եկավ այս այցելությունը, Երևանը տեսնել նոր, հանգիստ ժամանակով, երիտասարդությունը հանգիստ ձևով քայլում և ժպտում է, ժողովուրդն ավելի հանգիստ է, և ես այս ամենից շատ զգացված եմ:                                                                                                                                                      

-Այս գեղեցիկ փողոցների, գեղեցիկ շենքերի, գեղեցիկ հյուրանոցների տակ կա՞ր թաքնված ինչ-որ բան: Դուք ասում եք՝ երիտասարդները ժպտում են, կա՞ր հոգսաշատ Երևան, արդյոք այդ մասն էլ տեսա՞ք, հասցրի՞ք գեղեցիկի տակ թաքնված տեսնել նաև այն խնդիրները, որ այսօր երևանցուն են հուզում:

-Աշխարհի ամեն մեծ երկրի մայրաքաղաք իր խնդիրներն ունի՝ Փարիզ, Մադրիդ, Լոնդոն, Ժնև, ամեն քաղաքում և´ լավը կա, և´ վատը: Եվ ես վստահ եմ, որ Երևանի մեջ ևս նույն կացությունը պետք է լինի, որովհետև նորմալ չէ, եթե չլինի: Ես, ափսոս, չտեսա կյանքի մյուս կողմը, որովհետև ժամանակ չունեցա գնալու և տեսնելու, որովհետև ես Հայաստանի մեջ միշտ տեսել եմ մյուս կողմերը, ես ուզել եմ տեսնել և խնդրել եմ, որ ինձ տանեն զանազան թաղամասեր, որ տեսնեմ և ապրեմ, ժողովրդի հետ շփվեմ: Այս այցը շատ կարճ և շատ զբաղված եղավ, որովհետև արդեն տասներեք տարի այստեղ չէի եղել, և ամեն մարդ ուզում է տեսնել ինձ, այդ իսկ պատճառով շատ զբաղված էի: Հուսամ, որ հաջորդ անգամ գալու ժամանակ ավելի շատ ժամանակ կունենամ և այդ դեպքում ավելի լավ կտեսնեմ:

-Մաեստրո´, Դուք ապրում եք Փարիզում, որտեղ մեր շատ հայրենակիցներ են ապրում: Արտագաղթը շարունակվում է նաև այսօր, այսօր էլ շատերն արտագաղթում են Ֆրանսիա: Հարցրել ե՞ք, թե ինչն է պատճառն այդ արտագաթի:                                                                          

-Ճիշտն ասած, ես միջազգային արտիստ եմ, ոչ միայն հայ: Անշուշտ հայ եմ, և հայ եմ զգում ինձ և հայերեն խոսում եմ, զավակներս տանը հետս հայերեն են խոսում, կինս հայ չէ, և այսինքն՝ արդեն քիչ բան չէ, որ զավակներս հայերեն են խոսում: Իմ ժամանակը նվիրված է աշխարհի մակարդակով մշակութային կարիերային, ոչ հայ կարիերային: Մեզ համար, աշխարհի համար այսօր շատ կարևոր է ունենալ արտիստներին, ինչպիսին ես եմ, որ աշխարհի մակարդակով միշտ փնտրվում եմ, հրավիրված եմ ամբողջ աշխարհի զանազան երկրներ իբրև ամենաբարձր մակարդակի դիրիժոր, և երբ Ջորջ Փեհլիվանյան անունը տեսնում են, յուրաքանչյուր մարդ արդեն հասկանում է, որ ես հայ եմ: Դրականն այն է, որ հիմա ես վերադարձա Հայաստան և կարծում եմ, որ հիմա ժամանակը եկավ վերապրելու այս հայկական շունչը, հայկական թեման: Մանավանդ որ՝ 2015 թվականը մոտենում է, ես կարծում եմ, թե այս այցս Հայաստան պատահական չէ, թե այս 13 տարվա մեջ ինչպես եկա:

-2015 թվականին ընդառաջ կա՞ն ծրագրեր համերգներով Հայաստանում, սփյուռքում հանդես գալու:

-Հայաստանում մի քանի տնօրենների հետ եմ հանդիպել՝ և Օպերայի, և ֆիլհարմոնիկի, և Կամերայինի, և մշակույթի նախարարի հետ եմ հանդիպել: Արդեն ինձ համար պարզ է, որ Հայաստանն իմ կարիքն ունի, և ես պատրաստ եմ նորից իմ ժամանակը տալու, իմ տաղանդը տալու և իմ սիրտը տալու հայ ազգին, հայ մշակույթին և հայ ժողովրդին: Պատրաստ եմ և շատ ուրախ կլինեմ նորից տեսնելու Հայաստանը կյանքիս մեջը սպանված հետս ապրելու:

-Դուք նշում եք, որ այս տասներեք տարիների բացակայությունը պայմանավորված էր նրանով, որ Ձեզ չէին հրավիրում Հայաստան: Արդյոք պետք է սպասեիք հրավերի, թե՞ պետք է ինքնաբուխ գա, ցանկություն ունենա Հայաստանը տեսնելու, ըստ Ձեզ:

-Հայաստանը տեսնելը հարց չէ, որովհետև ես շատ եմ տեսել Հայաստանը, և Հայաստանը հետս շատ է ապրել, հայ ժողովուրդն ինձ հետ է, սրտիս մեջ միշտ տեղ ունի, և ես նմանապես կարծում եմ, որ ես հայ ժողովրդի սրտի մեջ տեղ ունեմ: Տասներեք տարվա մեջ փոփոխություններ շատ կան, և նոր սերունդ կա, որ ինձ չգիտի, և ես էլ նրան չգիտեմ: Սա ինձ համար շատ հետաքրքիր ժամանակ է, և ես շատ կցանկանայի ծանոթանալ նոր սերնդի հետ:

-Նոր սերնդի արվեստագետներին, դիրիժորներին նկատի ունե՞ք:

-Ոչ միայն արվեստագետներին, այլև առհասարակ սովորական երիտասարդությանը, որովհետև այս աշխարհում շատ սպանված են երիտասարդական շարժումները, և ես շատ քաջալերում եմ երիտասարդներին ամբողջ աշխարհում:

-Այս օրերին տեսա՞ք, թե ինչ էր կատարվում, Աֆրիկյանների շենքի համար էին երիտասարդները հավաքվել: Երիտասարդական այս ակտիվությունը նկատեցի՞ք Երևանում: 

-Այո´, նկատեցի, որ շատ շարժում կա, և ես դժբախտաբար շատ զբաղված էի, չկարողացա այնտեղ լինել, բայց տեսա: Եվ ավելին կուզեի տեսնել և շփվել, հասկանալ, խոսել: Երիտասարդությունն ամբողջ աշխարհում ամեն պարագայի ապագան է, մեր ապագան երիտասարդությունն է: Եթե մենք անցյալն էինք և հիմա այսօրն ենք, վաղվա մասին պետք է մտածենք: Չի կարելի միայն մեր մասին մտածել, միշտ պետք է ապագայի մասին մտածել՝ իբր հայ, իբր ամերիկացի, իբր եվրոպացի, իբր ռուս, ինչ-որ լինի: Ես արդեն 50 տարեկան եմ, հիսնամյակիս Հայաստանում եմ, և շատ ուրախ եմ, որ Վահան Մարտիրոսյանը՝ ընկերս, ով երաժիշտ է Փարիզում, ինձ հրավիրեց: Երիտասարդական շարժումը Հայաստանում պետք է շարունակվի, որպեսզի մեր ապագան վստահ լինի, և մշակույթը միշտ պահվի բարձր մակարդակի վրա:

-Ըստ Ձեզ, այս օրերի շփումներով, եվրոպամե՞տ երկիր է, գնո՞ւմ է դեպի Եվրոպա, թե՞ ավելի շատ կախված է Ռուսաստանից:

-Կարծում եմ, որ երկուսն էլ շիտակ է: Ես երբ 15 տարեկան տղայիս հետ հասա օդանավակայան, արդեն շշմած նայեցի իրեն և հարցրի՝ Երևան հասա՞նք, չկարողացա հասկանալ, որ իսկապես Երևան եմ հասել, որովհետև այնքան գեղեցիկ օդանավակայան ունենք հիմա, որ հազիվ դուրս եկա, արդեն մաքուր, ժամանակակից, շշմած նայեցի: Իսկապես ես ուզում եմ Հայաստանի նախագահին, նախարարներին իմ հարգանքները, շնորհակալությունները հայտնել, որ Երևանն այսքան փոխված տեսա: Այս 13 տարվա մեջ փոփոխությունները շատ դրական են, և ես՝ իբրև միջազգային արտիստ, ամբողջ աշխարհով միշտ ճանապարհորդում եմ, ամբողջ աշխարհը շատ լավ գիտեմ, շատ հպարտ եմ այսօր, որ արդեն մտնում ենք օդանավակայան, զգում ենք արդեն, որ Եվրոպա ենք եկել, ինձ համար ես Եվրոպա հասա: Եվ ես պատրաստ եմ ու շատ հպարտ եմ ապագայում աշխարհը Հայաստան, Երևան բերելու: Իմ կոնտակտները, իմ աշակերտները, իմ մաստերկլասներն՝ իբրև պրոֆեսոր, ես հարյուրավոր աշակերտներ ունեմ՝ աշխարհի մակարդակի դիրիժորներ, որ իրենց մարզում եմ ամբողջ աշխարհում և շատ կցանկանայի կամաց-կամաց այդ ամբողջ ուժերը Հայաստան բերել, և ամբողջ աշխարհին ցույց տալու, որ եկեք, տեսեք մեր Հայաստանը, ապրեք այստեղ, եկեք այստեղ դաս տալու:

-Երբևէ մտքի ծայրով անցե՞լ է Հայաստանում հաստատվել: Ընդհանրապես, հայրենիքը ո՞րն է Ձեզ համար:                                

-Ես հաստատվելու շատ պետք չունեմ, որովհետև արդեն իմ կյանքի մեծ մասն օդանավների մեջ եմ անցկացրել, մասնավոր հաստատում չունեմ: Իմ հայրենիքը միշտ կմնա հայրենիքս՝ Հայաստանը, ինձ շատ մտերիմ հոգով զգացել եմ արդեն երիտասարդ տարիներիս այդ ապրումը, որ ես ունեցա մեր ժողովրդի և մեր ֆիլհարմոնիկի հետ: Տարիները, զապիսները, հարյուրավոր համերգները, որ տվել եմ, ինչպե՞ս կարող եմ մոռանալ այդ ժամանակը, այդ ժողովուրդը, որի գրկում մեծացա, անշուշտ զգայուն նշանակություն ունի այդ ամենը: Ես պարզապես վերադարձա և էլի կվերադառնա իբրև միջազգային արտիստ լիդեր, և ես կարող եմ իմ կողմից ինչ-որ բան տալ Հայաստանին և մեր հայ սերնդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում