WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4) վստահություն է հայտնել, որ Պոլ Սմիթի (35-3) դեմ մենամարտում կպաշտպանի տիտղոսը:
«Սա իմ չորրորդ մենամարտը կլինի Կիլում: Նախկինում այստեղ երեք հաղթանակ եմ տարել, երկուսը` նոկաուտով:
Սեպտեմբերի 27-ին առաջին անգամ այստեղ կակնցկացնեմ WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը և վստահ եմ, որ չեմ պարտվելու: Կպաշտպանեմ տիտղոսն ու կշարունակեմ հաղթարշավը»,- BoxingScene-ը մեջբերում է Արթուր Աբրահամի խոսքերը: