Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Ռուսաստանը չի կարող անվտանգության երաշխավոր լինել ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար. Գելա Վասաձե

Ռուսաստանը չի կարող անվտանգության երաշխավոր լինել ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն՝ անդրադառնալով Ուկրաինայի հարավ-արևելքում մալայզիական ինքնաթիռի կործանման փաստին ու Ռուսաստանի տրամադրած անվտանգության երաշխիքների արժեքին:

Նա նշեց, որ Ռուսաստանը անվտանգության վատ երաշխավոր է. այս մի քանի տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների բոլոր փորձերն ազատվել ռուսական ազդեցությունից, արժանանում էին Մոսկվայի դիմադրությանը, այսօր բավականին բարդ իրավիճակ է առաջացել, պուտինյան ռեժիմը բնականորեն հայտնվել է շատ անկայուն դրության մեջ: Ըստ նրա՝ Արևմուտքում հիանալի հասկանում են, որ Ուկրաինայի արևելքում անջատողականներ չկան, այնտեղ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմ, և ռուսական զորքերն օկուպացրել են Ուկրաինայի տարածքի մի մեծ հատվածը, իսկ հիմա կործանել են մալայզիական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը:

«Պուտինն, ըստ էության, փրկվելու հնարավորություն ունի, եթե ռուսական զինված ուժերի ներկայացուցիչները չշարունակեն Ուկրաինայի օկուպացիան, եթե շարունակեն, ապա կունենան միայն կարճաժամկետ հաղթանակ, իսկ երկարաժամկետ հեռանկարում դա վատ ավարտ է ունենալու Ռուսաստանի համար: Ռուսաստանն ինքը եվրոպական երկիր է, Ռուսաստանը չի կարող լինել Չինաստանի հետ, Բրազիլիայի հետ, Ռուսաստանը պետք է լինի Եվրոպայի հետ՝ այնպես, ինչպես Վրաստանն ու Հայաստանը, իսկ որպեսզի Պուտինը պահպանի իր համակարգը, դիմադրություն է ստեղծում և նման խնդիրներ, քանի որ եվրոպական համակարգում այդ համակարգը պահպանել հնարավոր չէ: Ուստի կարելի է ենթադրել, որ կարճաժամկետ ապագայում Ռուսաստանը կմնա երաշխավոր, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այս ամենից հետո Եվրոպան թույլ չի տա լայնածավալ ռազմական գործողություններ Կովկասում: Արևմուտքի շահերից է բխում, որ բոլոր կողմերը համաձայնության գան, և զարգանան բնականոն հարաբերություններ»,- ասաց Գելա Վասաձեն:

Վրացի քաղաքագետն անդրադառնալով Կովկասում լարվածության օջախների ակտիվացմանն ու մասնավորապես Ջավախքում հնարավոր նոր զարգացումներին՝ ասաց, որ Ջավախքում լարվածություն չի սպասում, քանի որ Ռուսաստանը Վրաստանի վերաբերյալ օգտագործել է արդեն բոլոր հնարավորությունները, հարցն այն է, որ Ջավախքում իմաստուն մարդիկ են ապրում և հիանալի հասկանում են, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունների շարունակականությունը տարածաշրջանում կայունության գրավականն է: «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանին այսօր կհաջողվի որևէ լարվածություն ստեղծել Ջավախքի միջոցով»,- ասաց նա:

Խոսելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսում ընդունված երկու բանաձևերից, որոնցով Վրաստանին տրվում է ԱՄՆ գործընկերոջ կարգավիճակ ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարի տրամադրման փոխարեն՝ ասաց, թե սա ենթադրում է, որ ԱՄՆ-ն կդառնա Վրաստանի անվտանգության երաշխավորը, սակայն պետք չէ սպասել, որ Վրաստանում ամերիկյան ռազմական բազաներ կտեղակայվեն, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: «Բայց կասեմ ավելին՝ եթե այդ օրենքներն ընդունվեին 2008թ., տեղի չէր ունենա ո՛չ օգոստոսյան պատերազմը, ո՛չ էլ Ուկրաինայի ներկայիս պատերազմը: Նրանք այդ օրենքի ընդունման հարցում 8-10 տարով ուշացել են: Բայց ինչպես ասում են՝ ավելի լավ է ուշ, քան երբեք: Արևմուտքի համար պատերազմը երբեք չի դառնում խնդիրների լուծման փաստարկ, ուստի հաշվի առնել, որ մենք վաղը կդառնանք ԱՄՆ գործընկերը, իսկ մյուս օրը կվերադարձնենք Աբխազիան ու Հարավային Օսիան, ապա դա հիմարություն է: Այստեղ սա գործելու է պուտինյան Ռուսաստանի դեպքում: Խոսքն այն մասին է, որ լինելու են անվտանգության երաշխիքներ, լինելու են զարգացման երաշխիքներ: Սակայն այս ամենը չի կարող հավասարակշռել տարածաշրջանում Ռուսաստանի և Ամերիկայի ներկայությունը, քանի որ Ռուսաստանի պրոպագանդան չափազանց խորն ու հիմնովին է: Արևմուտքը աշխատելու մեծ տեղ ունի»,- ասաց վրաստանցի վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում