Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

«Էդ շան որդին ամբողջ մագազինը պահել է վրեն, դագաղը փակ ա, ասում են՝ երկու զինծառայող էլ վիրավոր ա»

Ոսկեվազցի պապիկը՝ Վազգեն Թադևոսյանը, առանց հուզվելու չէր կարողանում խոսել իրենց գյուղի բնակիչ՝ 20-ամյա զինծառայող Գևորգ Ավագյանի մասին:

«Երաժշտական ինստիտուտ է ընդունվել իր ուժերով: Այնքան խելոք, աշխատող, քյասիբ… Հերը շինարարությունում է աշխատում, օրվա հացի կարոտ են, մերն էլ փոքր երեխայի հետ տուրբազայում է աշխատում: Բան չունեն, տուն էլ չունեն, քյասիբ են: Խելացի երեխա էր, իր ուժերով ընդունվել էր ինստիտուտ: Ամբողջ գյուղով լաց են ըլնում իր համար: Ասում են՝ էդ շան որդին Ստեփանավանից է: Դագաղը բերել են, բայց փակ վիճակում, երկու հոգի էլ հիվանդանոցում են պառկած՝ վիրավոր են, նույն տեղում են եղել: Շատ խելոք տղա էր, տենց տղա չկա մեր գյուղում, երեք ամսից ավարտում էր գար… երեք ամիս»,- ասաց Վազգեն պապը հեկեկալով:

Գևորգի դասընկերը՝ Անդրանիկը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեկ ամիս առաջ էր Գևորգը եկել «օտպուսկ», ծառայությունից գոհ էր, ընկերոջն էլ ասել է՝ ամեն ինչ անելու եմ նորմալ պրծնեմ գամ:

Նա պատմեց, որ ընկերը թեև մինչև ծառայությունը ժամանակ ուներ, բայց ինքնակամ գրվեց, գնաց բանակ, քանի որ չէր ուզում սովորեր վերջացներ նոր գնար, չէր ուզում իրենից փոքրերի հետ ծառայեր:

Հարևանները նշեցին, որ Ավագյանները տուն էլ չունեն, ծածկ էլ չունեն: «Հարուստ երեխեքից փողն առնում են՝ քյասիբի երեխեքին ուղարկում ծառայության»,- հուզված նշեցին հարևանները: Ծեր թե մանուկ՝ բոլորը լաց էին լինում:

Մշակույթի տանը Գևորգի հոգեհանգիստն էր, սակայն շատ հեռվից անգամ լսվում էր նրա մոր և տատի աղեկտուր լացը: «Եթե թուրքի գնդակից լիներ, կասեինք՝ հա, բայց հայը հային սպանի՞»,- արցունքների միջից ասում էին նրանք:

Հիշեցնենք, որ Գևորգ Ավագյանը սպանվել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Գևորգ Ավագյանի ծառայակիցը՝ Արմեն Սարգսյանը, սպանությունը կատարելու կասկածանքով:

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում