«Երևանյան ամառ- 2014» ծրագրով այսօր Կարապի լճում տեղի ունեցավ «Ձմերուկ» փառատոնը: Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբել էր նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և, պարզապես, ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին:
Միջոցառման ընթացքում ձմերուկ մատուցելու ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ հորինվածքներ պատրաստեցին:
Մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին համեղ ու հյութեղ ձմերուկ կհյուրասիրեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, սիրված երգիչներն ու հաղորդավարները: