Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Սա իրավական բեսպրեդել է, իրավական տեռոր. Վոլոդյա Ավետիսյանի ընկերները պայքարը շարունակելու են

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտելով` դատարանը կայացրել է անհեթեթ և լկտի վճիռ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ նշելով, որ դատական համակարգի աշխատակիցները և ընդհանուր դատական համակարգն անցել են բարոյականության բոլոր սահմանները:

«Մենք հասկանում ենք, որ մեր երկիրը դեռ ավտորիտար պետություն է. մեկ անձը վերևում նստած թելադրում է, բոլորը կատարում են, բայց կատարելն էլ ձև ունի, այսինքն` զրոյից մարդուն դատում են` սենց եմ ուզում, սենց էլ անում եմ: Միջնորդությամբ դիմել են տարբեր խմբակցություններից հինգ պատգամավորներ: Երբ ԱԺ հանձնաժողովի նախագահը գրում է, որ մեղքն ապացուցված չէ, ու դա ակնհայտ է, դա ոչ միայն զուտ այդ անձնավորության կարծիքն է, պրոցեսին հետևում են: Ունենալ հանդգնություն, որ վերջնական վճիռ կայացնեն, սա ես կգնահատեի իրավական բեսպրեդել, եթե ժամանակին կարող էինք ասել` իրավական անտերություն է, խախտումներ կային, անօրինություն, սա արդեն իրավական բեսպրեդել է, իրավական տեռոր: Այսինքն` կարող են ցանկացած մարդու գան, տնից առևանգեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, թե ինչպես Ավետիսյանին տարան` «տնից գողացել են, հաջորդ օրը նոր ձևակերպել, թե բերման են ենթարկել»:

Ազատամարտիկի համար անհասկանալի է, թե վեց տարվա ազատազրկումից բացի՝ ինչու նաև 2000 դոլար պահանջեցին հօգուտ պետբյուջեի: Նա կարծում է` սա պլանավորված է, հատուկ ծառայությունների գործն է, պետբյուջեից այդ գումարը հանել էին, տվել Ավետիսյանի դեմ ցուցմունք տված մարդուն, թե` կգնաս, կառաջարկես, իսկ տղային, այնուամենայնիվ, ազատել են (զորակոչից.- 1in.am)` երեք տարով, դա պարգևն էր այդ օպերացիայի մասնակցության, և չգիտես ինչու՝ Վոլոդյա Ավետիսյանը պիտի այդ պարտքը փակեր:

Սարուխանյանը շեշտեց` սկզբում քրգործը հարուցված էր որպես կաշառք. դա նշանակում է` կա մարդ, ում տալիս ես կաշառքը, մարդ, ումից վերցնում, ես և միջնորդ, հիմա վերցնողը չկա, տվողը չկա, միջնորդն ազատազրկվում է: «Երբ քննչական մարմինները հասկացան, որ կաշառքը մի քիչ թույլ ա, գործը փոխվեց, դարձավ խարդախություն: Դա առիթ էր տալիս, որ գործը վարեր իբր զինդատախազությունը: Սա Սեյրան Օհանյանի հստակ պատվերն է, բացի դրանից՝ դատարանի դահլիճում այդ զինակոչիկի (որին իբր պիտի ազատեր բանակից) տատիկը հստակ ասաց` մեր հետևից եկել էր ՊՆ համարանիշերով մեքենա, և մեզ ասացին, որ մեքենան ուղարկել է Սեյրան Օհանյանը»,- ասաց Սարուխանյանը:

Նա նշեց, որ Ավետիսյանի հետ հանդիպել են, նրան կոչ արել դադարեցնել իր ցույցերը, սակայն վերջինս խորհրդակցել է ընկերների հետ և որոշել շարունակել իր պայքարը, ինչին էլ նման արձագանք է եղել: «Բա դու նախագա՞հ ես, նվնվացող ես անվանում տղերքին, որ ճիշտ հարց են բարձրացնում: 35 հազար դրամով դու կոռնաս, ոչ թե կնվնվաս, էս տղաները նվնվացող չեն, ու էս պայքարը շարունակվելու է: Վոլոդյա Ավետիսյանի գործը որպես առանձին գործ դադարել է գործել, այն դարձել է այս ռեժիմի հեռացման անբաժանելի դրույթներից մեկը»,- ասաց նա:

Ազատամարտիկը տեղեկացրեց` իրենք շարունակելու են պայքարը, թե ինչ ձևերով` պարզ կլինի մոտակա 2-3 օրվա ընթացքում:

Ազատամարտիկ Արա Խուդավերդյանն էլ հիշեց ռուսական հայտնի խոսքը` «բիլո բի զա շտո, ուբիլ բի» (պատճառ լիներ` կսպանեի ): Նա ասաց, որ իրենք` որպես ազատամարտի մասնակիցներ, Ավետիսյանի գործին, հենց նրան սատարողներ, իրենց պահանջն օրակարգից չեն հանում: «Ես կարող եմ բացեիբաց ասել` այս ամենը կատարվում էր քինախնդրության հողի վրա»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում