Ազատության հրապարակում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հրավիրված հանրահավաքին «Օրինաց երկիր» կուսակցության կողքին է «Ընդվզում» շարժումը, որի ղեկավարը՝ Կարեն Թումանյանը, նշեց, թե պատրաստ են սատարել այս քաղաքական ուժին՝ մինչև պայքարի ավարտը:
Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ Թումանյանը նշեց. «Թույլ տվեք ողջունել ու հիանալ ձեզանով: Ամառվա այս տապին՝ դուք վառ ապացույցն եք, որ կարող ենք միահամուռ ուժերով հաղթանակներ գրանցել բոլոր նախաձեռնություններում: «Ընդվզում» շարժումը սատարում է ՕԵԿ-ին և մինչև հարցին վերջնական լուծում տալը լինելու է իր կողքին»:
Մանրամասները՝ տեսանյութում: