Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Boeing-ի կործանումից հետո Հայաստանը չի կարող անվտանգություն ակնկալել պուտինյան Ռուսաստանից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, երեկ Ուկրաինայի օդային տարածքում ոչնչացվեց   մալայզիական ինքնաթիռը՝ շուրջ 300 ուղևորով, որն Ամստերդամից ուղևորվում էր Կուալա Լումպուր: Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի ունեցավ, և ինչպիսի՞ն են լինելու տեղի ունեցածի քաղաքական հետևանքները:

– Հետևել եմ ողջ լրատվությանը: Որևէ կասկած չկա, որ ինքնաթիռը դարձել է Դոնեցկի գրոհայինների զոհը, և նրանք են ուղղակի կրակել, ամենայն հավանականությամբ՝ «Բուկ» զենիթահրթիռային համակարգով՝ ոչնչացնելով ինքնաթիռը: Ակնհայտ է, որ սա ահաբեկչական գործողություն է, որի թե՛ քաղաքական, թե՛ իրավական ողջ պատասխանատվությունը կրում է Պուտինի ռեժիմը: Որևէ կասկած չկա այստեղ:

Հարց է բարձրացվում միջազգային հետաքննություն անցկացնելու մասին. դա պետք է անցկացնի Միջազգային ավիացիոն կազմակերպությունը: Ահաբեկիչների ձեռքին են գտնվում ինքնաթիռի սև արկղերը, և ամենայն հավանականությամբ նրանք ուզում են այն փոխանցել Ռուսաստանին: Բայց ուզում եմ նշել, որ իմ գնահատականով՝ թեև այդ ոլորտի մասնագետ չեմ, սև արկղերն առանձնապես մեծ տեղեկատվություն իրենց մեջ չեն պարունակում, որովհետև հիմնականում դրանք տալիս են ինքնաթիռի տեխնիկական վիճակի մասին տեղեկություններ, իսկ այստեղ ինքնաթիռը խփել են, ուստի շատ ավելի կարևոր է, որ հանձնաժողովն ուսումնասիրի ինքնաթիռի բեկորները, որտեղից կարելի է հստակ եզրակացություն անել՝ այդ հրթիռը ո՛ր ուղղությունից է հարվածել, և հստակ տալ այն հարցի պատասխանը, թե դա ինչ հրթիռ է եղել:

Այստեղ կա մեկ այլ հանգամանք, որը ևս շատ կարևոր է: Ավիացիոն այդ հանձնաժողովը զուտ տեխնիկական քննություն է անցկացնելու, բայց այստեղ չափազանց կարևոր է, որ ստեղծվի միջազգային քննչական խումբ, որը սա դիտարկի որպես հանցագործություն և ահաբեկչություն, ուսումնասիրի բոլոր այն ապացույցները, որոնք ներկայացվել են Ուկրաինայի իշխանությունների կողմից, տեսաերիզները, ձայնագրությունները, որից ակնհայտորեն պարզ կդառնա, որ սրա միակ պատասխանատուն Ռուսաստանն է:

Այս ողբերգությունը՝ 293 զոհ, ուղղակիորեն ապացուցում է, որ սա միայն Ուկրաինայի կռիվը չէ, որ Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունն ուղղակի և անմիջաբար շատ լուրջ սպառնալիք է արևմտյան քաղաքակրթության համար, եվրոպական արժեքների համար, և կարծում եմ, որ սրանից հետո սա պետք է սառը ցնցուղ լինի Եվրոպայի այն քաղաքական շրջանակների համար, որոնք մինչև հիմա Ռուսաստանին համարում են գործընկեր: Երկրորդ՝ սա պետք է լրջորեն անդրադառնա ՆԱՏՕ-ի վրա, և ՆԱՏՕ-ն նույնպես իր հետևությունները պետք է անի ու հասկանա, որ գոյություն ունեցող այս հին կառուցվածքային մեխանիզմը բավարար չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունն ապահովելու համար: Երրորդ՝ սա միարժեքորեն ապացուցեց, որ այն ուղղությունը, որով գնում է Հայաստանը, այսինքն՝ Ռուսաստանի եվրասիական պրոյեկտները, դատապարտված ուղղություն է, դա Հայաստանի համար հեռանկարային չէ, և մենք պետք է հստակ հասկանանք, որ Հայաստանը որևէ անելիք, առավել ևս՝ որևէ անվտանգություն չի կարող ակնկալել պուտինյան Ռուսաստանից: Եվրասիական հեռանկարը մեզ համար ճանապարհ է դեպի դժոխք, և ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է համատեղ հանդես գան և միանգամից կանգնեցնեն այս գործընթացը ու վերադառնան ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրին:

Աշխարհում թերևս ավելի լուրջ ճգնաժամ չի եղել ԽՍՀՄ փլուզումից հետո: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանն այսօր ուղղակիորեն զբաղված է շանտաժով և ըստ էության վաղուց արդեն սկսել է սառը պատերազմն Արևմուտքի դեմ: Գիտեք՝ ոչ մի պատերազմ նման չէ նախորդին, սառը պատերազմը ևս նման չէ նախորդին: ՌԴ-ն թևակոխել է այդ փուլ, և կարևորագույն խնդիրը, որ պետք է լինի, և այդ հետևությունները պետք է անեն, այսինքն՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է համատեղ հանդես գան: Սա է, կարծում եմ, օրվա հրամայականը:

– Հնարավո՞ր է՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ առաջացած նոր իրավիճակը տարածվի նաև Հարավային Կովկաս:

– Ես բազմիցս ասել եմ, որ պուտինյան Ռուսաստանի հաջորդ թիրախը մեր տարածաշրջանն է, որի համար օգտագործելու է ոչ միայն արցախյան հակամարտությունը, որտեղ Ռուսաստանը փորձելու է ամրապնդել իր դիրքերը, ինչու չէ՝ ռուսական ռազմական ներկայությունն ապահովել մեր հաշվին, Արցախի հաշվին, որովհետև հիմա Ռուսաստանն Ադրբեջանի հետ խոսում և բանակցում է արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի անունից՝ դուրս մղելով մեզ այդ գործընթացից: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Ռուսաստանը փորձելու է նաև լուրջ խոչընդոտներ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում:

– Արևմուտքից հստակ ի՞նչ քայլեր եք ակնկալում՝ նոր պատժամիջոցնե՞ր, թե՞…:

– Առաջին հերթին Եվրոպայի և ԱՄՆ-ի համատեղ՝ նույն դիրքորոշման ապահովում, վտանգի և այն հասկացողության ընկալում, որ Ռուսաստանն այսօր ոչ միայն գործընկեր է, այլ նաև լրջագույն վտանգ է արևմտյան քաղաքակրթության համար: Սա փորձություն է. Ռուսաստանը փորձության է ենթարկում՝ փորձելով ընդգծել իր ազդեցության տարածքները, և մենք էլ հստակ պետք է հասկանանք, որ Ռուսաստանը իր հարևան երկրների անկախությունն ընդհանրապես չի հարգում: Ես վստահ եմ, որ ապագայում Պուտինի ռեժիմը գնալու է, լինելու է այլ Ռուսաստան, որի հետ ես դեմ չեմ հայ-ռուսական հարաբերություններին, բայց դրանք պիտի լինեն երկու պետությունների հարաբերություններ, ոչ թե միայն ու միայն մի պետության շահերի ապահովում: Ժամանակն է, որ մենք հասկանանք, որ շատ ծանր իրավիճակի մեջ ենք, մեր ողջ անկախության պատմության ընթացքում այսպիսի վտանգավոր իրավիճակում չենք եղել: Ե՛վ քաղաքական դաշտի, և՛ հասարակության իսկապես կոնսոլիդացիա է պետք այս հարցում, որպեսզի մենք դիմակայենք այս վտանգներին, որովհետև պետականություն, ինքնիշխանություն, դրանք բացարձակ արժեքներ են:

– Ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժելու է նաև Հայաստանը: Հայաստանի իշխանություններն ի՞նչ պետք է անեն:

– Ամենամեծ պատժամիջոցը, որ Հայաստանին սպառնում է, Եվրասիական կամ Մաքսային կառույցների մեջ մտնելն է: Ավելի ծանր պատժամիջոցներ լինել չեն կարող: Հայաստանը, այո, տուժելու է` նրանով, որ Ռուսաստանի ֆինանսական ներդրումները ՀՀ տնտեսության մեջ քչանալու են: Ես չեմ համարում, որ դա պատժամիջոց կլինի, որովհետև, որպես կանոն, բոլոր այդ ներդրումներն աշխատում են ընդդեմ Հայաստանի, ՀՀ քաղաքացիների շահերի: Հայաստանը կտուժի, էապես կտուժի, և անդառնալի կորուստ կլինի, եթե մենք մաս կազմենք մեկուսացվող այդ կառույցին՝ միջազգային մեկուսացվող հակաքաղաքակրթական Եվրասիական կոչվող կառույցին: Սա կլինի ամենամեծ պատժամիջոցը: Պետք է կոնսոլիդացնել քաղաքական դաշտը և մեր հասարակությանը, և դադարեցնել այս գործընթացը: ՀՀ իշխանությունները և ոչ իշխանությունները չունեն ընդհանրապես կոնցեպցիա՝ ինչպիսին պետք է լինի ապագա Հայաստանը: Ապագա Հայաստանը, որպես պետություն, չի կարող լինել Եվրասիական կառույցների կազմում: Նորից եմ ասում՝ անկախություն, ինքնիշխանություն՝ սա է, որ Հայաստանի իշխանությունները, ոչ իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը պետք է նախաձեռնեն: Սա գերագույն խնդիրն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում