Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պարո՛ն դատախազ, սարքելուց մի քիչ նորմալ սարքեք. Շանթի գործով ամբաստանյալ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 18-ին Շանթի և ընկերների գործով դատական նիստին ամբաստանյալ Վարդան Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ակնհայտ սուտ ցուցմունք են տալիս տուժողները, և դրա դեմ պայքարի ոչ մի միջոց չկա:

«Նախ՝ վերակենդանացման բաժին, ասենք՝ էս մարդիկ պատկերացնո՞ւմ են՝ էդ բաժինն ինչ ա: Ես չորս անգամ ծանր վիրավորվել եմ, մատ եմ կորցրել, կոկորդս ճղած, ականջիս կեսը չկա, մի ժամ վերակենդանացման բաժնում չեմ պառկել, էս մարդիկ որպես ի՞նչ են գնացել, պառկել: Ես պռոստը ուզում եմ իմանամ՝ ասենք, ուզում էին մեր վրա սպանության հոդված դնեին, թող տանեին, թաղեին, հետո ասեին՝ սպանել եք: Վերակենդանացման բաժնում պառկելս ո՞րն ա, հիվանդանոց ասեք, պրծեք, էլի, իրանք իրանց խայտառակում են»,- ասաց նա:

Վարդանյանը նաև վիրավորական համարեց տուժողի՝ նորաձև տաբատով դատարան ներկայանալը, նշեց. «Ոնց որ ճղած ջինսով եկել, կանգնել ա, ոնց որ ռոք երգիչ լինի, հեչ չի երևում, որ կամբատ ա: Էդ ես գտնում եմ, որ շատ մեծ վիրավորանք ա դատարանի նկատմամբ, թե չէ մյուս անգամ թզբեհով կգամ: Եթե էդ ձև ա, ամոթ մեր ոստիկանությանը»:

Ամբաստանյալը հակասություններ նկատեց տուժողի խոսքում, նշեց, թե նա ասում է՝ վերակենդանացման բաժնում պառկած էի, այսինքն՝ այնքան ծանր է վիճակը, որ պառկած է, բայց այնքան թեթև, որ 200 հոգի մարդ է տեսակցության գալիս, բացի այդ, ասում է՝ իրենց մինչև լույս պահել են քննչականում, հարցաքննել են, բայց չգիտես ինչու ողջ ՊՊԾ-ն գիտեր իրենց անունները:

«Ո՞նց կարա ՊՊԾ հասարակ շարքային զինվորն իմանա իմ անուն-ազգանունը, ու հաջորդ օրը սաղ մեզ ճանաչում են, սաղ մեր անունները գիտեն ու գնացել, ասել են՝ Վարդան Վարդանյանն ա եղել: Նորից եմ ասում՝ պարո՛ն դատախազ, սարքելուց մի քիչ նորմալ սարքեք»,- ասաց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում