Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

«Հողը Տարոնին տանք, վեկալի, ծախի-ուտի՞»․ քաղաքապետը ժամանակ չունի հանդիպելու իր տան մոտ աշխատող հողագործներին

Երեկ կառավարության մոտ էին եկել Ավան համայնքի Թումանյան փողոցի՝ երկար տարիներ հողագործությամբ զբաղվող բնակիչները: 35 տարի տարածքում հող մշակող Էմմա տատը հուզված նշում էր, որ հողի հետ կռիվ է տալիս այսքան ժամանակ, հիմա էլ դատարանների հետ է կռիվ տալիս, քանի որ ցանկանում է իր հողը սեփականացնել, սակայն հիմա հասկանում է, որ դատարաններն էլ ճնշված են քաղաքապետարանի կողմից: «Հողը Տարոնին տանք, Տարոնը վեկալի, ծախի-ուտի՞»,- հուզված նշեց 76-ամյա Էմմա տատը:

Հողօգտագործողների մեծ մասը այստեղ հողեր է ձեռք բերել 50-ականներից, պապերից եկած ժառանգություն է, սակայն որևէ կերպ իրավահաջորդ չեն ճանաչում:

«Երկուսն էլ ժառանգության փաստաթուղթ ունեն, Ժառանգության թուղթ չունենք մենք, հսկայական ընկույզի ծառեր, դեղձեր, տանձ, ամեն ինչ ունենք, երկու զինվոր եմ տվել»,- հուզված նշեց տիկին Հասմիկը:

Ռեբեկա Հակոբյանն էլ «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ մոր հետ հող են մշակել, 1600 մետր արխիվային տեղեկանքով հող ունի, բայց հիմա չի կարողանում սեփականաշնորհել:

«Եկան տրակտորները դրին, մայրս ինֆարկտ ստացավ, մահացավ Տարոնի պատճառով»,- ասաց տիկին Ռեբեկան, ապա ավելացրեց՝ էդ քաղաքապետը մեր շնորհիվ է դարձել քաղաքապետ, ժողովրդին ինչքա՞ն կարելի է խեղդել:

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը գնացել է խնդրի հետքերով, եղել այգիներում, որտեղ մարդիկ հսկայական այգիներ են մշակել, տարիներ շարունակ հողի հետ կռիվ են տալիս:

Այգիներից շատերը պապերից մնացած ժառանգություն են, մի մասն էլ սկսել է այս տարածքում այգեգործությամբ զբաղվել 90-ականներից:

Տիկին Ռեբեկան, ցույց տալով այգու տարածքը, նշեց, որ աճուրդով իր տան ներքևի հատվածն են վաճառել. «Մենք բազմիցս դիմել ենք, որ ծանոթացնեն հատակագծին, գծել եմ հատակագիծ, ինձ հատակագիծ չեն տվել: Դիմել ենք, բայց պատճառաբանում են, որ քաղաքապետարանի հետ ես իմ հարցերը պետք է լուծեմ, քանի որ աճուրդով վաճառված հող կա: Շարունակեցի մնացած դիմում բողոքները քաղաքապետարանի հետ, արդյունքում ոչնչի չհասա, և վճիռը, որը օրինական ուժի մեջ էր մտել, բեկանվեց դատարանի կողմից, վերաքննիչը առանց որևէ պատճառի բեկանեց: Փաստը մնում է փաստ, որ վճռում գրված է՝ քաղաքապետարանը մասնակից չի եղել դատին, դրա համար ինքը բեկանում է: Կարծում եմ՝ քաղաքապետը շատ լավ տեղյակ է այդ հարցին»,- ասաց նա:

Հողօգտագործողներից տիկին Գոհարն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 500 քառակուսի մետր տարածք է, ինքը պահանջել է իր պապերի ժառանգությունը, դատարանը, սակայն, մերժել է նաև նրան. «Ես ընդամենը պահանջում եմ իմ պապենական հողերը: Իմ երկու պապերը եղել են Ավանի հիմնադիրներից, ասացեք՝ ինչո՞ւ չպետք է կարողանամ վերցնել իմ պապենական հողերը, ինչո՞ւ պետք է մեր պապենական հողերը ինձ չտրվեն»,- ասաց նա:

Ռոբերտը իր հողամասը 90-ականներից է սկսել մշակել: Պատմեց, որ նախկինում ամբողջը քարքարոտ տեղեր էին, ձեռքերով հանել է քարերը, մշակել, ծառեր տնկեր, հիմա ուզում է սեփականաշնորհել, անցած տարի դիմել է Տարոն Մարգարյանին, պատասխան է եկել, որ սա պատմամշակութային տարածք և չի վաճառվում: Նա մտավախություն ունի, որ նորից աճուրդի կդնեն իր տարածքը, ինչպես 2006-ին դրեցին:

Հողին սիրահարված մարդը նշեց, որ ինքը բնակարանում է ապրում, բայց եթե հնարավորություն լինի, կվաճառի բնակարանը և կգա այստեղ:

76 ամյա Էմմա տատն ասաց. «35 տարի էս հողը բեջարել եմ, մինչև առ էսօր բեջարում եմ մեր երեխեքի համար: Խնդրում եմ Տարոնից մի ստորագրություն տա՝ իմ սեփականությունը հաստատվի: Թող ինձ չներվայնացնեն, ուրիշ տեղեր չգնամ, միայն մեր Տարոնի մոտ»,- ասաց բազմիցս քաղաքապետարանում մերժված տատիկը:

Մեր նկարահանման ժամանակ քաղաքապետի հանձնարարությամբ տարածքում էր Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ երեք տարբեր խնդիրներ են ներկայացված քաղաքացիների կողմից, մեկը կապված է 2003-4-5 թթ. հետ, երբ օտարվել են հողեր, քաղաքացիներից մեկի հողի վրա եղել է այգի, քաղաքացու հետ համաձայնության է եկել տարածքը գնողը, գումար տվել:

Մյուս քաղաքացիները, նրա խոսքով, պահանջում են այս հողերը վերադարձնել իրենց անհատույց, սակայն քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով չի կարող անհատույց և անվճար հող տրամադրել:

Մյուս քաղաքացիների խնդիրը պայմանավորված է նրանով, որ նրանց այգիները համայնքային սեփականություն են, և բնակիչներին այս ընթացքում ոչ ոք չի անհանգստացրել: «Նրանք ուզում են սեփականաշնորհել տարածքը և ստանալ այն անվճար, որը մեր քաղաքապետարանի լիազորությունների մեջ չի մտնում: Դա այլ ճանապարհներով է անցնում: Քաղաքացիներից մեկը դատարան է դիմել, մյուսը՝ կադաստրի պետական կոմիտե»,- նշեց Մանվել Ջավադյանը:

«Այսօր քաղաքապետի հանձնարարությամբ եկել եմ այստեղ, վաղը բնակիչներին կհրավիրեմ ինձ մոտ: Քաղաքացիների խնդիրներին մասնակի եմ ծանոթ, բոլորի խնդիրը կնայենք և քաղաքապետարանի և թաղապետարանի լիազորությունների սահմաններում կփորձենք օժանդակել: Աճուրդ ո՛չ այսօր, ո՛չ երեկ է նախատեսվել, ոչ էլ վաղը չէ մյուս օրը. աճուրդ նախատեսված չի եղել քաղաքացիների հողերի մասով, որոնք համայնքային սեփականություն են»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ պատմամշակութային գոտիները չեն կարող դրվել աճուրդի, մինչև համապատասխան որոշում չկայացվի:

Բնակիչները վճռական են, և սպասում են Տարոն Մարգարյանի որոշմանը: Ի դեպ, Տարոն Մարգարյանի տունը գտնվում է անմիջապես այգիների հարևանությամբ, սակայն հարևաններին տեսնելու որևէ վայրկյան քաղաքապետն այսքան տարիների ընթացքում չի ունեցել, ինչն էլ վերդովեցրել է նրանց:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում