Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Բոլոր դպրոցները կդառնան ներառական

«Այսօր 139 ներառական դպրոցներում կրթություն են ստանում շուրջ 2700 երեխա, և այդ թիվը գնալով աճում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հնարավորինս դյուրին է կատարվում գործընթացը, ստեղծվում է այնպիսի միջավայր, որտեղ հասկանում են՝ բոլորը մեկ միջավայրում կարող են սովորել հավասարը հավասարի պես:

Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք գործընթացն այդքան դյուրի՞ն է, քանի որ ներառական կրթության ներդրման առաջին տարիներին հիմնական դպրոցներում սովորող աշակերտների ծնողները դեմ էին և չէին ցանկանում, որ իրենց երեխաները հաշմանդամություն ունեցող երեխաների հետ սովորեն: «Բարոյահոգեբանական առումով կարող եմ ասել՝ խնդիրը արդեն լուծված է. եթե ներառական կրթության ներդրման առաջին տարիներին որոշ ծնողների կողմից կային ընդվզումներ, ապա այսօր այդ խնդիրը չկա»,- պատասխանեց Նարինե Հովհաննիսանը:

Գործընթացը սկսվել է 2005թ.-ին, և մինչ այժմ խոսվում է տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասին, արդյոք դպրոցներում համապատասխան պայմաններ կա՞ն, գոնե թեքահարթակաների մասով՝ հարցին Ն. Հովհաննիսյանը պատասախանեց. «Այն դպրոցները, որոնք նոր են ունենում վերանորոգման ծրագրեր, քաղաքաշինության նախարարության հետ ունենք պայմանավորվածություն, որ պատրաստվեն թեքահարթակներ և ապահովվեն համապատասխան պայմաններով, անկախ նրանից՝ դպրոցը ներառակա՞ն է, թե՞ ոչ»:

Ըստ Նարինե Հովհաննիսյանի՝ մինչ ներառական դպրոց հաճախելը երեխան զննում է անցնում բժշկամանկավարժական գնահատման կենտրոնում. ներառական դպրոցներոմ չեն կարող սովորել միայն խորը մտավոր խնդիրներ ունեցող երեխաները: Այս դպրոցներում կարող են սովորել նաև թույլ լսող, թույլ տեսնող երեխաները: Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս քաղաքականությունը տանում է նրան, որ բոլոր դպրոցները դառնան ներառական:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում