Բրիտանացի գերծանրքաշային Թայսոն Ֆյուրին վստահ է, որ եթե ինքը պարտության մատնի Դերեք Չիսորային, IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, միևնույնն է, խուսափելու է իր հետ մենամարտից:
«Կլիչկոյի դեմ մենամարտը չի կայանա: Կլիչկոն փոքրիկ աղջնակ է, ով խուսափում է մենամարտել ինձ հետ: Ես ցանկանում եմ, որ այդ մենամարտը կայանա:
Այո, ավելի քան վստահ եմ, որ Կլիչկոն չի մենամարտելու ինձ հետ՝ լսելով իր մարզչին՝ Էմանուել Ստյուարդին»,- Ֆյուրիի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը: