Ինչպես գիտեք, Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Մյունխենի «Բավարիա»-ից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 փաստ՝ Կրոսի մասին:
1.Նրա մայրը՝ Բիրգիտը, եղել է ԳԴՀ-ի բադմինթոնի չեմպիոն:
2. Հայրը՝ Ռոլանդը, մանկապատանեկան ֆուտբոլի պրոֆեսիոնալ մարզիչ է, աշխատում է Գերմանիայում:
3. Տոնին ունի կրտսեր եղբայր՝ Ֆելիքսը: Նա հանդես է գալիս Բրեմենի «Վերդեր»-ում: Ֆելիքսը հարձակվողական ոճի կիսապաշտպան է:
4. Արդեն երկար ժամանակ ֆուտբոլիստը հանդիպում է Ջեսիկա Ֆեբերի հետ: Անցած տարի լույս աշխարհի եկավ նրանց որիդն՝ Լեոնը:
5. 2007թ. Տոնին ստացել է Աշխարհի Մ-17 առաջնության լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը: Այդ մրցաշարում նա 3-րդն էր լավագույն ռմբարկուների ցուցակում:
6. 2007-ին նա ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց աշխարհի մինչև 17 տարեկանների լավագույն ֆուտբոլիստ:
7. 24-ամյա Կրոսը Գերմանիայի հավաքականում արդեն ավելի քան 50 խաղ է անցկացրել:
8. Կրոսը «Բավարիա»-ում իր առաջին խաղն անցկացրել է 17 տարեկան 9 ամսական հասակում: Նա ակումբի պատմության ամենաերիտասարդ խաղացողն էր, ով անցկացրել էր պաշտոնական խաղ հիմնական թիմի կազմում: Ավելի ուշ այդ ռեկորդը գերազանցեցին Դավիդ Ալաբան ու Պիեր Հեյբերգը:
9. Նա ունի 2 շուն՝ Յուլին ու Լենոքսը:
10. Նրա կուռքը «Վերդեր»-ի նախկին կիսապաշտպան Հոյան Միկուն է:
11. Կրոսի կարծիքով՝ աշխարհի լավագույն մարզիկը Ռեջեր Ֆեդերերն է:
12. Պոկերը Կրոսի թուլությունն է: Նա մասնակցում է տարբեր մրցաշարերի:
13. Կիսապաշտպանը շատ ժամանակ է հատկացնում PlayStation խաղալուն: Ասուլիսներից մեկում նա ասել է, որ եթե չլինեին սիրած աղջիկն ու որդին, ավելի շատ ժամանակ կհատկացներ վիրտուալ խաղերին:
14. Խաղերի օրերին Կրոսն անպայման ուտում է սպագետի և հավի կամ հնդկահավի միս:
15. 2 տարի առաջ նրա պաշտոնական կայքում երկրպագուներից մեկը խնդրել էր ընտրություն կատարել «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև: Կրոսը պատասխանել էր. «Դժվար է ընտրել ակումբներից մեկը: Չէ՞ որ երկու ակումբներն էլ չափազանց հզոր են: Այնուամենայնիվ, նախընտրում եմ «Բարսելոնա»-ն »:
16. Կրոսի կարծիքով՝ լավագույն մարզադաշտերը (հաշվի առնելով երկրպագուների ստեղծած մթնոլորտը) «Սանտիագո Բեռնաբեո»-ն ու «Սիգնալ Իդունա Պարկ»-ն են:
17. Գերմանացի ֆուտբոլիստի սիրելի քաղաքները Լոնդոնն ու Բարսելոնան են:
18. Տոնի Կրոսը «Ռեալ»-ի 9-րդ գերմանացի ֆուտբոլիստն է: Մինչ այս իսպանական ակումբում հանդես են եկել Գյուտներ Նետցերը, Ուլի Շտիլկեն, Պոլ Բրայտները, Բոդո Իլգները, Բերնդ Շուստերը, Կրիստոֆ Մետցելդերը, Մեսութ Օզիլն ու Սամի Խեդիրան:
19. Կրոսը ֆուտբոլում համարվում է աջլիկ, բայց գրում է ձախ ձեռքով:
20 Շնորդհանդեսի ժամանակ Ֆլորենտինո Պերեսն ասաց. «Դի Ստեֆանոն կհպարտանար՝ տեսնելով Կրոսի տրանսֆերը»:
Նյութի ամբողջական օգտագործումն այլ լրատվամիջոցներում խստիվ արգելվում է: Մասնակի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է: