Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Դա մեր գործը չէ. Փոխոստիկանապետը՝ զվարճանքի օբյեկտների պատճառած անհանգստության մասին

«Այդ խնդիրն ավելի շատ քաղաքապետարանինն է, քան ոստիկանությանը»,- ասաց փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը՝ արձագանքելով բնակելի շենքերի տակ զվարճանքի օբյեկտների պահպանությանը և ժամը 24-ից հետո այդ օբյեկտների բարձր երաժշտությունից ու աղմուկից բողոքող քաղաքացիների բողոքներին:

Նշենք, որ Խանջյան 31 շենքի, Մաշտոցի պողոտայի «Քամելոտ» ռեստորանի վերևի հարկի և քաղաքի տարբեր հատվածում բնակելի շենքերի առաջին և նկուղային հարկերում տեղակայված զվարճանքի վայրերի՝ բարերի, կարաոկեների ու դիսկոտեկների աշխատանքից բնակիչները բազմիցս են բողոքել: Դիմել են քաղաքապետարան, ոստիկանություն, քանի որ լռության կանոնների պահպանումը ոստիկանության իրավասությունների շրջանակում է, սակայն անօգուտ: Բարերն ու դիսկոտեկները շարունակում են աշխատել մինչ լուսաբաց, երբեմն 24-ժամյա գրաֆիկով՝ երաժշտության աղմուկը հասցնելով մինչ 4-5-րդ հարկ կամ ավելի բարձր:

«Այսօր նման լաբորատոր փորձաքննություն իրականացնելու հնարավորություն ունի առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումը. գալիս են, չափագրում, թե ինչ դեցիբելի է հասնում այդ աղմուկը, և համապատասխան կարգագիր են ներկայացնում: Իսկ ինչ վերաբերում է նման օբյեկտների աշխատանքային ռեժիմին, ապա այդ թույլտվությունը տրվում է քաղաքապետարանի կողից,- ասաց փոխոստիկանապետը՝ հավելելով,- ինչ վերաբերում է մեր ծառայության կազմակերպմանը, ապա ծառայության մատուցումը կարող է լինել երկու տարբերակով՝ հասարակական կարգի պահպանություն կամ օբյեկտի պահպանություն: Հիմա ես կոնկրետ չեմ կարող ասել, թե այդ հատվածում ծառայությունների մատուցման ինչ պայմանագիր է կնքված: Բայց այն, որ ոստիկանության աշխատակիցը պարտավոր է ցանկացած իրավախախտման միջամտել և հարցը լուծել, դա անքննարկելի է: Բայց, կրկնում եմ, ձայնի հետ կապված խնդիրն ավելի շատ քաղաքապետարանինն է, քան ոստիկանությանը»:

Սամավել Հովհաննիսյանի խոսքով՝ ճիշտ է, իրենք լռությունը խախտելու դեպքերում կազմում են համապատասխան արձանագրություններ, բայց այն իր մեջ չի պարունակում կրկնողություն, թե երկրորդ-երրորդ անգամ կրկնվելու դեպքում ինչ կլինի այս օբյեկտի հետ: «Մենք կարող ենք վերակարգը հանել այդտեղից, վերակարգ դնել, բայց խնդիրը ոստիկանական գործառույթների մեջ չէ: Եթե մարդը բողոքում է, որ գիշերվա 2-ին, 3-ին այդ օբյեկտը բաց է, ապա դա արդեն քաղաքապետարանի լիազորությունն է: Ճիշտ է մեզ համար ավելի լավ կլինի, որ այդ օբյեկտները գոնե փակվեն շենքերի տակ 24:00-ից հետո, բայց որոշողը…»,- միտքը կիսատ թողնելով՝ եզրափակեց փոխոստիկանապետը:

Նշենք, որ այս խնդրի հետ կապված Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով լուծում տալ հարցին, որպեսզի զվարճանքի վայրերն իրենց բիզնեսը չկառուցեն քաղաքացիների հանգստի և անդորրի հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում