Քիչ հետո Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կհրապարակվի ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով վճիռը:
Այսօր լրագրողների դիտարկմանը, թե՝ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում նաև պաշտպանության նախարարի հետ պայմանավորվածությունները չկատարելու համար, Սեյրան Օհանյանն այսպես պատասխանեց. «Մենք պայմանավորվել էինք հանդիպել կենսաթոշակային տարիքի զիծառայողների սոցիալական խնդիրները լուծելու համար: Ես երբևիցե չեմ ասել, որ այդ պայմանավորվածությունը չկատարելու համար են նրան ձերբակալել: Բայց նաև ինքը այլ խախտում է կատարել, որի համար այսօր պատասխան է տալիս»:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ համոզվա՞ծ է, որ Ավետիսյանը կաշառք է ուզել կամ վերցրել, նախարարը հայտարարեց. «Եթե քրեական գործը ընթանում է, և բավարար ապացույցներ կան, ու այսօր հասել է դատարան, իհարկե՝ բերում է այդ համոզմունքին, որ ինքը խախտում կատարել է»: