«Ինքը հայ ժողովրդի և ԼՂՀ-ի արժանի զավակներից է և մեծ ներդրում է ունեցել և՛ պայքարում, և՛ հետպատերազմական տարիներին Արցախի վերականգնման ու տնտեսական հնարավորությունների ստեղծման գործում»,- ռուսաստանցի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան հարցին, թե՝ համաձա՞յն է Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, ով այդ ձերբակալության մեջ ադրբեջանական հետք է տեսնում:
«Թե ինչ պատճառով է ձերբակալվել, ճիշտն ասած՝ տեղյակ չեմ»,- հավելեց Օհանյանը:
Նշենք, որ հայտնի հայ գործարարի դեմ ներկայացվել է փողերի լվացման և օրինականացման մեղադրանք:
Դիտեք տեսանյութը: