«Ժպտա՛, մայրի՛կ, ինչի՞ ես տենց կանգնել»,- այսօր կառավարության նիստից առաջ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց ակցիա անող օդաչուների հետ կանգնած կնոջը, ում որդին ավիավթարի զոհ է դարձել, սակայն վեց տարի է՝ ոչ մի թոշակ չի ստացել, մինչդեռ տան միակ կերակրողն էր տղան: «Ի՞նչ անեմ, ասեք՝ անեմ»,- հուզված ասաց որդեկորույս մայրը:
Ակցիա անող օդաչուները 7 տարի է՝ չեն ստանում իրենց հասանելիք գումարները. «Խնդրում եմ, փակի էս հարցը»,-ասաց օդաչուներից մեկը՝ հավելելով, որ 80 օդաչու մահացել է, մնացել են 50-ը:
Ավելին՝ տեսանյութում: