ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ միասնական ավարտական քննության անցողիկ գնահատականների շուրջ ծավալված քննարկումներին:
Աշոտյանի խոսքով՝ այդ քննարկումները մասնագիտական դաշտից դուրս են: Նրա հավաստմամբ՝ ամեն տարին իր անցողիկ շեմն ունի:
«Կան մասնագիտություններ, որտեղ շեմը բարձրացվել է, կան մասնագիտություններ, որտեղ իջել է: Չկա հասարակական աժիոտաժ, մեզ մոտ ընդունելությունն ուղեկցվում է հանրային գերուշադրությամբ»:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում: