Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի վարույթում է մարզի գյուղերից մեկի բնակչուհի Զինա Նորոյանի (անուն-ազգանունը փոխված է) գործը:
Զինան մեղադրվում է ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Զինան իր եղբորն է սուտ մեղադրել ծանր հանցագործության կատարման համար:
Գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նա հաղորդում է տվել, թե 2014 թվականի մարտի 19-ի երեկոյան եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակի սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ապա նույն օրը փորձել է նույնը կրկնել, բայց ինքը մի կերպ փախել է նրա ձեռքից:
Հարազատ եղբորը նման հանցանքի համար սուտ մեղադրելը բարոյապես նույնն է, ինչ եթե եղբայրը իսկապես կատարած լիներ այդ հանցագործությունը:
Զինայի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: