Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց

Հայաստանում տարածված մանկական քաղցկեղի հետքերով․ առանձնահատկություններ, պատճառներ․․․

Աշխարհում քաղցկեղով տարեկան հիվանդանում է շուրջ 200.000 երեխա: Մեր հանրապետությունում ուռուցքաբանության ոլորտում մանկական քաղցկեղը համարվում է առավել երիտասարդ ուղղություն, սակայն յուրաքանչյուր տարի արձանագրվում է մանկական քաղցկեղի ախտորոշման 90-100 նոր դեպք:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ վերջին տարիներին քաղցկեղով հիվանդների թիվը որևէ էական փոփոխության չի ենթարկվել: Սա կարելի է դրական գնահատել՝ այն առումով, որ հիվանդների թվի աճ չի նկատվում: Սակայն չի փոխվում նաև լիարժեք բուժվածների թիվը: Մասնագետի խոսքով՝ տասը տարուց ավելի է, ինչ գրանցվում է բուժման արդյունավետության նույն տոկոսը, ինչը նշանակում է, որ այս տարիների ընթացքում լուրջ դրական տեղաշարժ ևս չկա:

Նշենք, որ մանկական քաղցկեղով հիվանդացության խոցելի խումբ են 2-4 և 11-14 տարեկան երեխաները:

Մեծահասակների մոտ առավել հաճախ հանդիպում են կրծքագեղձի, արգանդի վզիկի, թոքի քաղցկեղով հիվանդացության դեպքեր:

Ի տարբերություն մեծահասակների՝ երեխաների մոտ ամենահաճախ հանդիպողը արյան քաղցկեղն է՝ լեյկեմիան, որը ընդհանուր հիվանդացության թվի 1 քառորդն է կազմում, հաջորդում են ավշային հանգույցների, ապա գլխուղեղի ուռուցքները:

Մանկական քաղցկեղի առաջացման պատճառներին անդրադառնալով՝ հարկ է նշել, որ մանկական չարորակ գոյացությունների մեջ ժառանգականության դերը մեծ է միայն աչքի չարորակ ուռուցքների դեպքում: Մնացած դեպքերում երեխաների մոտ չարորակ գոյացությունների առաջացման պատճառներն ամբողջությամբ պարզաբանված չեն, սակայն կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ:

Քաղցկեղի բուժման մեթոդները մեծահասակների և երեխաների մոտ գրեթե նույնն են: Գոյություն ունի բուժման 3 մեթոդ՝ դեղորայքային, ճառագայթային և վիրահատական: Երեխաների դեպքում ամենահաճախ ընտրվում է դեղորայքային բուժման՝ քիմիաթերապիայի մեթոդը: Արդյունքում քաղցկեղով հիվանդ երեխաների 60-65 տոկոսը լիարժեք բուժվում է:

Ինչպես փաստեց ուռուցքաբանության ազգային ինստիտուտի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը, այսօր Հայաստանում կարելի է լուծված համարել դեղորայքի ձեռքբերման խնդիրը: Վերջինիս փոխանցմամբ՝ պետության և հիմնադրամների կողմից տրամադրվող դեղորայքն ապահովում է անհրաժեշտ քանակը:

Երեխաների բուժման բարձր արդյունավետության ապահովման կարևոր նախադրյալ է հիվանդության վաղ ախտորոշումը: Պարզապես պետք է լինել հետևողական երեխայի առողջության ու լիարժեք զարգացման հարցում: Հուսանք, որ տարիներ անց մանկական քաղցկեղ հիվանդությունն այլևս ոչ մի երեխայի կյանք չի խլի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում